Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 38 Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ այն դրույթների, որոնց համար սույն հոդվածով սահմանված են ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ. 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-164 օրենքը, բացառությամբ 7-րդ հոդվածի 1-3-րդ, 6-րդ մասերի, 18-րդ, 18․1-ին, 20-րդ հոդվածների, որոնք ուժը կորցնում են սույն հոդվածի 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերով սահմանված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման պահից. 3. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին, 7-14-րդ մասերով, 8-րդ հոդվածի 5-7-րդ մասերով, 15-րդ հոդվածի 16-18-րդ մասերով, 22-29-րդ հոդվածներով սահմանված դրույթների իրականացումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ենթակա են ընդունման՝ համաձայն վարչապետի որոշմամբ հաստատված գործողությունների պլանի և ժամանակացույցի, բայց ոչ ուշ, քան մինչև 2026 թվականի հունվարի 31-ը. 4. Մինչև սույն օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերն ուժի մեջ մտնելն ընդունված մասնագիտական կրթության համապատասխան որակավորման պետական կրթական չափորոշիչները շարունակում են գործել մինչև սույն օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերին դրանց համապատասխանեցումը, իսկ այդ չափորոշիչների հիման վրա շնորհված և շնորհվող որակավորումները պահպանում են իրենց վավերականությունը։ Մինչև կրեդիտային համակարգի ներդրումը սույն օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետով նախատեսված կրեդիտները հաշվարկվում են ժամային բեռնվածությամբ. 5. Սույն օրենքի 11-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից։ Սույն օրենքի 11-րդ հոդվածով առաջացող նոր պահանջներին ու պայմաններին պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից իրականացվող կրթական ծրագրերի համապատասխանությունը ապահովում է Կառավարությունը՝ վարչապետի սահմանած ժամանակացույցով։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 38 6. Սույն օրենքի 18-րդ և 19-րդ հոդվածներով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանվածների, ենթակա են ընդունման մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը՝ համաձայն վարչապետի որոշմամբ հաստատված գործողությունների պլանի և ժամանակացույցի։ Մինչև սույն օրենքի 18-րդ և 19-րդ հոդվածներով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունումը շարունակում են գործել մինչև սույն օրենքի ընդունումն ուժի մեջ մտած համապատասխան իրավահարաբերությունները կարգավորող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը. 7. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված էլեկտրոնային փաստաթղթերի համակարգը ներդրվում է մինչև 2027 թվականի հունվարի 15-ը։ Մինչև այդ դիպլոմը և դրա հավելվածը, հավաստագիրը և ներդիրը ՄՈՒՀ-ը ուսանողին տրամադրում է թղթային եղանակով և անվճար. 8. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ձևավորված պետական ՄՈՒՀ-երի խորհուրդները շարունակում են գործել մինչև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամանակացույցով նոր խորհուրդների ձևավորումը՝ սույն օրենքի 22-րդ հոդվածին համապատասխան։ Սույն օրենքի 22-րդ հոդվածին համապատասխան՝ ձևավորվող նոր խորհուրդների առաջին կազմում յուրաքանչյուր մարմնի կողմից առաջադրվող համապատասխանաբար մեկական անդամ (բացառությամբ ուսանողության ներկայացուցիչների) պաշտոնավարում է երկու տարի ժամկետով, մեկական անդամ՝ երեք տարի ժամկետով։ Մանկավարժական աշխատողներից առաջադրվող մեկ անդամ պաշտոնավարում է չորս տարի, մեկ անդամ՝ հինգ տարի ժամկետով. 9. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընտրված պետական ՄՈՒՀ-երի տնօրենները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների ժամկետի ավարտը. 10. ՄՈՒՀ-ում աշխատող այն դասախոսները կամ վարպետները, որոնք առնվազն երեք տարի աշխատում են տվյալ պաշտոնում, սակայն չեն համապատասխանում սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց պաշտոնավարումը, եթե մինչև 2030 թվականի օգոստոսի 20-ն ստացել են համապատասխան մակարդակի կրթական ծրագրի որակավորում և ապահովում են օրենքով սահմանված պահանջները։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 38 11. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում առկա նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթությանը վերաբերող կարգավորումները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տարածվում են սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված արհեստագործական հիմնական կրթական ծրագրի վրա։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2024 թ. հունիսի 13 Երևան ՀՕ-250-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունիսի 2024 թվական: |