FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  56

Կատարողական վարույթը կասեցնելու հարկադիր կատարողի պարտականությունը.
1. Հարկադիր կատարողը պարտավոր է իր որոշմամբ կասեցնել կատարողական վարույթը, եթե՝
    1) կատարողական վարույթի կողմը ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ և չունի օրենքով սահմանված կարգով նշանակված խնամակալ կամ հոգաբարձու.
    2) կատարողական վարույթի կողմը մահացել է, և կատարման ենթակա ակտով սահմանված պարտավորությունն օրենքով սահմանված կարգով թույլ է տալիս իրավահաջորդություն.
    3) կատարողական վարույթի անչափահաս կողմի օրինական ներկայացուցիչները մահացել են, և նա չունի օրենքով սահմանված կարգով նշանակված խնամակալ կամ հոգաբարձու.
    4) պարտապանը ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում է, կամ ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում գտնվող պահանջատերը դիմել է համապատասխան խնդրանքով.
    5) օրենքով սահմանված կարգով դիմել է դատարան՝ կատարողական վարույթի կողմերի կնքած հաշտության համաձայնության հիման վրա դատական ակտի վերանայման դիմումով.
    6) կատարման ենթակա ակտի կատարումն օրենքով սահմանված կարգով կասեցվել է.
    7) դատարանը վարույթ է ընդունել պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում, և հարկադիր կատարման ենթակա պահանջի նկատմամբ տարածվում է «Սնանկության մասին» օրենքով սահմանված մորատորիում.
    8) պարտապան բանկը, վարկային կազմակերպությունը, ներդրումային ընկերությունը, ներդրումային ֆոնդի կառավարիչը կամ ապահովագրական ընկերությունը Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ճանաչվել է անվճարունակ, և հարկադիր կատարման ենթակա պահանջի նկատմամբ տարածվում է «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքով սահմանված մորատորիում.
    9) պարտապանի նկատմամբ բոլոր գույքային պահանջների չափը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի ավելի քան երկուհազարապատիկի չափով գերազանցում է պարտապանի բռնագանձման ենթակա գույքի արժեքը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  56

2. Հարկադիր կատարողը սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հիմքով կատարողական վարույթը կասեցնում է 90 օր ժամկետով և կատարողական վարույթի կողմերին ծանուցում է պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան դիմելու իրավունքի մասին։ Ի լրումն սույն օրենքի 50-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունների՝ Ծառայությունը նշված հիմքով կատարողական վարույթը կասեցնելու որոշումը երկու աշխատանքային օրվա ընթացքում հրապարակում է «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով և Ծառայության ինտերնետային կայքում։ Նշված հիմքով կատարողական վարույթը կասեցնելուց հետո պարտապանի դեմ ներկայացված նոր պահանջներով հարուցված կատարողական վարույթները կասեցվում են միևնույն հիմքով՝ սկզբնական կասեցման մնացած ժամանակահատվածով.
3. Սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի կիրառման նպատակով պարտապանի գույքի արժեքը որոշվում է ըստ դրա շուկայական արժեքի, իսկ իրացման ներկայացված լինելու դեպքում՝ առաջիկա իրացման մեկնարկային գնի։ Պահանջների չափի մեջ հաշվարկվում են նաև կատարողական վճարները և գույքի իրացումից ծագող հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պարտավորությունները: