Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 73 Երևանի բյուջեի ձևավորման աղբյուրները. 1. Երևանի բյուջեն ձևավորվում է Երևանի բյուջեին օրենքով և իրավական այլ ակտերով ամրագրվող մուտքերի աղբյուրներից, ներառյալ՝ 1) հողի հարկ՝ Երևանի վարչական տարածքում գտնվող հողի համար. 2) գույքահարկ՝ Երևանի վարչական տարածքում գտնվող գույքի համար. 3) Երևանի տարածքում գանձվող եկամտային հարկից մասհանումներ. 4) Երևանի տարածքում գանձվող շահութահարկից մասհանումներ. 5) բնապահպանական վճարներից մասհանումներ. 6) հողի հարկի և գույքահարկի գծով Երևանի բյուջե կատարվող վճարումների բնագավառում բացահայտված հարկային օրենսդրության խախտումների համար հարկատուներից գանձվող տույժեր և տուգանքներ: Եկամտային հարկի, շահութահարկի և բնապահպանական վճարների գումարներից Երևանի բյուջե կատարվող մասհանումների չափերը սահմանվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով. 7) պետական տուրք` քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների կողմից քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումներում փոփոխություններ, լրացումներ, ուղղումներ կատարելու և վերականգնելու կապակցությամբ վկայականներ տալու համար. 8) պետական տուրք` նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար. 9) տեղական հարկեր, տուրքեր և վճարներ. 10) Երևանի սեփականություն համարվող հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարներ, ինչպես նաև Երևանի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող այն հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարներ, որոնց կառավարումը հանձնված է Երևանի քաղաքապետին. 11) Երևանի սեփականություն համարվող այլ գույքի վարձակալությունից առաջացած եկամուտներ. 12) վարչական իրավախախտումների համար քաղաքապետարանի կիրառած պատժամիջոցներից առաջացած եկամուտներ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 73 13) Երևանի սեփականություն համարվող կազմակերպությունների տրամադրության տակ մնացած շահույթից Երևանի ավագանու որոշումներով կատարվող մասհանումներ. 14) քաղաքապետարանի մատուցած ծառայությունների դիմաց գանձվող և Երևանի բյուջեի եկամուտներին հաշվանցման ենթակա վճարներ. 15) Երևանի սեփականություն համարվող, ինչպես նաև տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական և իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով Երևանին որպես սեփականություն անցած հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհամարվող գույքի օտարումից եկամուտներ. 16) պետության կողմից քաղաքապետին պատվիրակված լիազորությունների իրականացման համար Երևանի բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեից տրամադրվող հատկացումներ. 17) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ պետության, հանրապետության այլ համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների) նվիրատվության կարգով Երևանին որպես սեփականություն անցած դրամական միջոցներ. 18) համայնքային սեփականություն համարվող հիմնական միջոցների, հողերի և ոչ նյութական ակտիվների օտարումից, ներառյալ` համայնքի սեփականություն համարվող լուծարված կազմակերպությունների մնացորդային գույքի օտարումից ստացվող, ինչպես նաև համայնքի սեփականություն համարվող պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից ստացվող միջոցներ. 19) պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ. 20) պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաներ և ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ). 21) այլ աղբյուրներից ստացվող պաշտոնական դրամաշնորհներ. 22) վարկերի և փոխատվությունների ձևով ներգրավված միջոցներ, ընդ որում` քաղաքապետարանի թողարկած պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցներ: Քաղաքապետարանի կողմից պարտատոմսեր թողարկելու և տեղաբաշխելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 73 23) Երևանի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը, ինչպես նաև տվյալ տարվան նախորդող (եզրափակված) բյուջետային տարիներին Երևանի բյուջեից տրամադրված բյուջետային փոխատվության վերադարձից տվյալ տարում ստացվող մուտքերը. 24) Երևանի վարչական տարածքում տեղաբաշխված իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից (բացառությամբ մինչև 2014 թվականի հունվարի 31-ը բնական գազի ոլորտի գազամատակարարման համակարգի ենթակառուցվածքների զարգացման նպատակներով իրականացված գործարքների), պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, ներառյալ` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցներ` ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով, որոնք ուղղվում են Երևանի բյուջեի ֆոնդային մաս` համաքաղաքային կապիտալ բնույթի ծախսերի ֆինանսավորմանը: Նշված միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացված հատուկ հաշվին: Երևանի ավագանին սույն կետում նշված միջոցները կարող է ուղղել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հավանության արժանացած ծրագրերի ֆինանսավորմանը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով. 25) «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում առաջացած ֆինանսական միջոցներ, եթե ՊՄԳ ծրագիրը նախատեսում է Երևանի համար նման ֆինանսական միջոցների առաջացում: |