Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 85 ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիրը. ՀՏԿ-ի նախագծման, շինարարության, օգտագործման հանձնելու, օգտագործման ընթացքում, օգտագործումից հանելու, վերակառուցումից կամ կապիտալ վերանորոգումից հետո, ինչպես նաև գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքերում դրա սեփականատերը կամ նրա հանձնարարությամբ՝ օգտագործող կազմակերպությունը կազմում է ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիր, որը ՀՏԿ-ի անվտանգության չափանիշների համապատասխանության մասին տեղեկություններ պարունակող հիմնական պաշտոնական փաստաթուղթն է: Հայտարարագրի բովանդակությունը և մշակման կարգը, ըստ ՀՏԿ-ի կարևորության և առանձնահատկությունների, սահմանում է կառավարությունը: ՀՏԿ-ի սեփականատերը կամ նրա հանձնարարությամբ՝ օգտագործող կազմակերպությունը հայտարարագիրը ներկայացնում է Ջրային համակարգերի կառավարման մարմնի հաստատմանը: Հայտարարագիրը հիմք է ՀՏԿ-ն պետական ջրային կադաստրում հաշվառելու համար: |