FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  114

Ձերբակալվածին ազատելը.
1. Իրավասու անձը ձերբակալվածին ազատ է արձակում, եթե՝
    1) չի հաստատվել անձի կողմից քրեական օրենքով նախատեսված արարք կատարելու վերաբերյալ կասկածը.
    2) վերացել է անձին անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը.
    3) անձն ազատությունից զրկվել է ձերբակալման կարգի էական խախտմամբ.
    4) լրացել է ձերբակալման՝ սույն օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը.
2. Ձերբակալվածին ազատ արձակելու մասին քննիչի կամ դատախազի որոշման պատճենն անհապաղ հանձնվում է ազատված անձին: Որոշման մեջ նշվում են անձին ազատելու հիմքը և ժամանակը (տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն).
3. Այն դեպքում, երբ դատարանը մերժում է ձերբակալված մեղադրյալին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, մեղադրյալն անհապաղ ազատ է արձակվում դատարանի կարգադրությամբ: Դատարանի որոշման պատճենն անհապաղ հանձնվում է մեղադրյալին, որում նշվում են անձին ազատելու հիմքը և ժամանակը (տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն).
4. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում, եթե քննիչի կամ դատախազի որոշմամբ անձն ազատ չի արձակվել, ձերբակալվածին ազատ է արձակում ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարը: Այդ դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարը անձին հանձնում է ձերբակալվածին ազատելու մասին տեղեկանք, որի մեջ նշվում են անձին ազատելու հիմքը և ժամանակը (տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն): Տեղեկանքի պատճենն ուղարկվում է քննիչին և հսկող դատախազին.
5. Սույն օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով ձերբակալված անձն ազատ արձակվելուց հետո չի կարող կրկին ձերբակալվել նույն կասկածով: