Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 34 Ընկերության գլխավոր հաշվապահը. 1. Ընկերության գլխավոր հաշվապահը կամ նման պարտականություններ իրականացնող անձը (այսուհետ՝ գլխավոր հաշվապահ) իրականացնում է «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գլխավոր հաշվապահի համար սահմանված իրավունքները և պարտականությունները. 2. Գլխավոր հաշվապահին նշանակում է խորհուրդը՝ գործադիր տնօրենի (տնօրինության) ներկայացմամբ. 3. Գլխավոր հաշվապահի իրավունքները և պարտականությունները չեն կարող փոխանցվել որևէ այլ կառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի, բացառությամբ սույն մասով սահմանված դեպքի: Բացառությամբ սույն օրենքի 33-րդ հոդվածի 12-րդ մասի առաջին պարբերությունով սահմանված անձանց, գլխավոր հաշվապահի լիազորությունները պատշաճ կերպով ժամանակավորապես (իննսուն օրը չգերազանցող ժամկետով) կարող են փոխանցվել այլ անձի, եթե վերջինս համապատասխանում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով Ընկերությունների գլխավոր հաշվապահների համար սահմանված մասնագիտական համապատասխանության և որակավորման չափանիշներին. 4. Գլխավոր հաշվապահն առնվազն եռամսյակը մեկ խորհրդին և գործադիր տնօրենին (տնօրինությանն) է ներկայացնում ֆինանսական հաշվետվություն՝ խորհրդի հաստատած ձևով և բովանդակությամբ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 34 5. Գլխավոր հաշվապահը պատասխանատվություն է կրում Ընկերության հաշվապահական հաշվառման վարման, դրա վիճակի և հավաստիության, տարեկան հաշվետվության, ֆինանսական և վիճակագրական հաշվետվություններն օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված պետական կառավարման մարմիններին ժամանակին ներկայացնելու, ինչպես նաև Ընկերության մասնակիցներին, պարտատերերին և մամուլի ու զանգվածային լրատվության մյուս միջոցներին Ընկերության մասին տրամադրվող ֆինանսական տեղեկությունների հավաստիության համար՝ օրենքին, այլ իրավական ակտերին և Ընկերության կանոնադրությանը համապատասխան: Սույն մասում նշված հաշվետվությունների պատրաստման, ներկայացման կամ հրապարակման համար գլխավոր հաշվապահի պատասխանատվությունը չի տարածվում Ընկերության պատասխանատու ակտուարի կողմից օրենքով սահմանված հաշվետվությունների պատրաստման, ներկայացման, հրապարակման վրա: Ընկերության այն հաշվետվությունները, որոնք պարունակում են տարբեր տեղեկատվություն, որի պատրաստման, ներկայացման կամ հրապարակման համար պատասխանատու են գլխավոր հաշվապահն ու պատասխանատու ակտուարը, ստորագրում են այդ երկու պաշտոնատար անձինք: |