Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 18 ՊՄԳ ծրագրերի իրականացման գործընթացում ներգրավված հանրային ենթակառուցվածքը և դրան առնչվող այլ գույքը. 1. ՊՄԳ պայմանագրի՝ ենթակառուցվածքի և դրան առնչվող այլ գույքի նկատմամբ գույքային իրավունքներ ունեցող կողմերն անհրաժեշտության դեպքում իրավասու են մյուս կողմին փոխանցելու այդ իրավունքները, ներառյալ` հողամասերի և այլ անշարժ և շարժական գույքի նկատմամբ սեփականության և (կամ) օգտագործման իրավունքները, ինչպես նաև այլ գույքային իրավունքներ՝ ՊՄԳ պայմանագրի դրույթներին համապատասխան ՊՄԳ ծրագիրն իրականացնելու համար. 2. ՊՄԳ պայմանագիրը կարող է նախատեսել մասնավոր գործընկերոջ իրավունքը՝ գույքի (գույքային իրավունքների) նկատմամբ իրավունքների փոխանցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ երրորդ կողմերին փոխանցելու հանրային ենթակառուցվածքի և դրան առնչվող գույքի նկատմամբ իր բոլոր իրավունքները կամ դրանց մի մասն այնպիսի ժամկետով, որը չի գերազանցում ՊՄԳ պայմանագրով սահմանված՝ մասնավոր գործընկերոջ համապատասխան իրավունքի ժամկետը: Հանրային ենթակառուցվածքի և դրան առնչվող գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման ժամկետը չի կարող երկարաձգվել՝ անկախ ՊՄԳ պայմանագրի ժամկետի երկարաձգման իրավունքի առկայությունից. 3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավունքների փոխանցումը վավեր է միայն հանրային գործընկերոջ կողմից հաստատվելուց հետո. 4. Սույն հոդվածով նախատեսված իրավունքների փոխանցումն անվավեր է այդպիսի փոխանցման կատարման պահից, եթե այն հանգեցնում է ՊՄԳ պայմանագրի ժամկետի գերազանցմանը։ |