Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 8 Կուսակցության հիմնադիր համագումարի կողմից որոշումների ընդունումը. 1. Կուսակցության հիմնադիր համագումարը որոշումներ է ընդունում կուսակցության հիմնադրման, կուսակցության ծրագրի ընդունման և կանոնադրության հաստատման, պետական գրանցման համար անձին (անձանց) լիազորելու մասին, իր կազմից ընտրում է ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններ. 2. Կուսակցության ստեղծման մասին որոշումը համարվում է ընդունված, եթե որոշմանը կողմ է քվեարկել կուսակցության հիմնադիր համագումարի մասնակիցների մեծամասնությունը, բայց ոչ պակաս, քան 300 հիմնադիր. 3. Կուսակցության ծրագրի և կանոնադրության հաստատման, պետական գրանցման համար լիազորված անձի (անձանց), ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ձևավորման մասին որոշումներն ընդունվում են կուսակցության հիմնադիր համագումարին ներկա հիմնադիրների ձայների մեծամասնությամբ. 4. Հիմնադիր համագումարի կազմակերպիչները հիմնադիր համագումարի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ http://www.azdarar.am, հրապարակում են կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման ժամանակի և վայրի մասին ծանուցում, ինչպես նաև կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագծերի հիմնական դրույթները: |