Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 1009 Համատեղ ապահովագրությունը (համաապահովագրությունը). 1. Ապահովագրական օբյեկտը կարող է ապահովագրվել մեկ ապահովագրության պայմանագրով մի քանի ապահովագրողների կողմից համատեղ (համատեղ ապահովագրություն). 2. Համատեղ ապահովագրության դեպքում պայմանագրով պետք է սահմանվեն ապահովագրողներից յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները: Եթե այդպիսի պայմանագրում որոշված չեն ապահովագրողներից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականությունները, ապա նրանք ապահովադրի (ապահովագրված անձի կամ շահառուի) առջև համապարտ պատասխանատվություն են կրում ապահովագրական հատուցում վճարելու համար. 3. Համատեղ ապահովագրության դեպքում պետք է ընտրվի գլխավոր ապահովագրողը: Գլխավոր ապահովագրողը սահմանում է ապահովագրության պայմանները: Գլխավոր ապահովագրողն ապահովադրի հետ հարաբերություններում հանդես է գալիս մյուս ապահովագրողների անունից. 4. Եթե համատեղ ապահովագրության պայմանագրով սահմանված չէ գլխավոր ապահովագրողը, ապա ապահովադիրը կարող է իր հայեցողությամբ համատեղ ապահովագրողներից որևէ մեկին դիտարկի որպես գլխավոր ապահովագրող՝ նրան այդ մասին նախապես ծանուցելով գրավոր: |