FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  13

Աղբահանության և սանիտարական մաքրման սխեմաներին ներկայացվող պահանջները.
1. Աղբահանության և սանիտարական մաքրման սխեման պարունակում է հետևյալ հիմնական տարրերը. առաջացող աղբի ծավալների հաշվարկը, սանիտարական մաքրման ենթակա տարածքները, սանիտարական մաքրման աշխատանքների ծավալները, աղբի հավաքման, պահման և փոխադրման մեթոդներն ու ժամային գրաֆիկները, աղբի տեղադրման, տեսակավորման և վնասազերծման, վերամշակման ու օգտահանման ձևերն ու մեթոդները, անհրաժեշտ մեքենա-մեխանիզմներին ներկայացվող պահանջները, սանիտարական մաքրման ենթակա հուշարձանների տեղակայումը.
2. Համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման սխեման հաստատում է համայնքի ավագանին.
3. Աղբի հավաքման, կուտակման, ժամանակավոր պահման, փոխադրման, վերաօգտագործման, օգտահանման, վնասազերծման, վերամշակման և աղբավայրում տեղադրման գործունեության կազմակերպման համար հանրապետության աղբահանության տարածաշրջանային գոտիավորված տարածքների համար հաստատվում են աղբահանության և սանիտարական մաքրման սխեմաները, որոնք ներառում են`
    1) գոտիավորված տարածքում աղբ առաջացնող աղբյուրների վերաբերյալ տվյալներ.
    2) գոտիավորված տարածքում գոյացող աղբի ծավալի և տեսակների վերաբերյալ տվյալներ.
    3) գոտիավորված տարածքում վերաօգտագործման, վնասազերծման, օգտահանման և վերամշակման ենթակա աղբի նպատակային ցուցանիշների վերաբերյալ տվյալներ.
    4) գոտիավորված տարածքում աղբի կուտակման վայրերի գտնվելու վերաբերյալ տեղեկատվություն.
    5) գոտիավորված տարածքում օգտահանման, վնասազերծման, վերամշակման ենթակա աղբի և աղբի հեռացման օբյեկտների գտնվելու վայրի վերաբերյալ տվյալներ.
    6) գոտիավորված տարածքում նախատեսվող աղբի վերամշակման, օգտահանման, վնասազերծման օբյեկտների և աղբավայրերի կառուցման վերաբերյալ տեղեկատվություն․ 7) գոտիավորված տարածքի աղբահանության և սանիտարական մաքրման սխեմայի էլեկտրոնային մոդել.
4. Աղբահանության և սանիտարական մաքրման սխեմաները ենթակա են հրապարակման դրանց հաստատումից հետո՝ եռօրյա ժամկետում: