Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ article 29 ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ. Հակաօդային պաշտպանության զորքերի պետական սահմանը պահպանում են օդային տարածություններում: Հակաօդային պաշտպանության զորքերն իրավասու են` ա) օդանավին կամ թռչող այլ սարքին առաջարկել պատասխանելու հարցման ազդանշաններին, հարցում կատարել Հայաստանի Հանրապետության օդային տարածք մտնելու նպատակների մասին. բ) օդանավին կամ թռչող այլ սարքին առաջարկել փոխելու թռիչքի ուղղությունը դեպի թռիչքների համար առանձնացված օդային միջանցքներ, առաջարկել վայրէջք կատարելու միջազգային օդանավակայաններում, իսկ դրա անհնարինության դեպքում` մոտակա օդանավակայանում կամ համապատասխան այլ տարածքում. գ) Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնալու դեպքում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամական որևէ գործողություն կատարելիս ուղեկցել և ստիպել օդանավին կամ թռչող այլ սարքին վայրէջք կատարել օդանավակայաններում կամ համապատասխան այլ տարածքում: Եթե օդանավը կամ թռչող այլ սարքը շարունակում է նշված գործողությունները, հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները ոչնչացնում են նշված օդանավը կամ թռչող այլ սարքը: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: |