Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 94 8) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ տեղեկություններ (կենսաթոշակային ֆոնդերի կառավարում իրականացնելու դեպքում). 9) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված առևտրային կամ այլ գաղտնիք կամ ծառայողական տեղեկատվություն չհամարվող այլ տեղեկություններ. 2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին մասում նշված, ինչպես նաև այլ տեղեկությունների (բացառությամբ օրենքով սահմանված առևտրային կամ այլ գաղտնիք կամ ծառայողական տեղեկատվություն կազմող տեղեկությունների) հրապարակման ձևը, կարգը (այդ թվում` հրապարակման միջոցները) և պարբերականությունը. 3. Ֆոնդի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվությունը տեղադրելիս պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող կառավարիչն առաջին հերթին նշում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասին. 4. Սույն հոդվածի համաձայն հրապարակման ենթակա տեղեկատվությունը պետք է մատչելի լինի կառավարչի գտնվելու վայրում, ինչպես նաև նրա մասնաճյուղերի և ներկայացուցչությունների տարածքում և տրամադրվի ցանկացած անձի առաջին իսկ պահանջով: Ընդ որում, տրամադրման համար պահանջվող վճարի չափը չի կարող գերազանցել դրանց պատրաստման (փոստային առաքման դեպքում` նաև փոստային առաքման) համար անհրաժեշտ ողջամիտ ծախսի գումարը: Սույն մասում նշված տեղեկությունների ստացման հնարավորության և այդ տեղեկությունների ստացման կարգի մասին հայտարարությունը պետք է փակցված լինի կառավարչի գտնվելու վայրում, ինչպես նաև նրա մասնաճյուղերի և ներկայացուցչությունների տարածքում` տեսանելի վայրում. 5. Կառավարչի կողմից սույն հոդվածի համաձայն հրապարակվող կամ տրամադրվող տեղեկությունները պետք է լինեն հավաստի և ամբողջական. 6. Սույն հոդվածի կանոնները չեն տարածվում բացառապես որակավորված ներդրողների ֆոնդի կառավարում իրականացնող կառավարիչների նկատմամբ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 94 Պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվությունը. 1. Կառավարիչը պարտավոր է մշտապես ունենալ գործող ինտերնետային կայք և այդտեղ առնվազն հայերենով հրապարակել իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները. 1) ֆինանսական հաշվետվությունները (առնվազն վերջին տարեկան և վերջին եռամսյակային) և հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացությունը: Ընդ որում, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և արտաքին աուդիտի եզրակացությունը ենթակա են հրապարակման նաև հttp://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում. 2) յուրաքանչյուր ֆոնդի զուտ ակտիվների արժեքը և նրանց թողարկած փայերի (բաժնետոմսերի)` սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հաշվարկված վերջին հաշվարկային արժեքը, տեղաբաշխման և հետգնման գները, ինչպես նաև յուրաքանչյուր ֆոնդի պորտֆելի կառուցվածքը: Ընդ որում, սույն կետով նախատեսված տեղեկատվությունը բովանդակող ցանկացած հրապարակում պետք է նշում պարունակի այն մասին, որ հրապարակված տեղաբաշխման (հետգնման) գինն այն փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման (հետգնման) գինն է, որոնց ձեռքբերման կամ բաժանորդագրման (հետգնման) պահանջը ներկայացվել է որոշակի ժամանակահատվածում` սահմանելով այդ ժամանակահատվածը. 3) ֆոնդի հերթական և արտահերթ ժողովների գումարման մասին հայտարարությունը, ինչպես նաև ֆոնդի ժողովի ընդունած որոշումները: Ընդ որում, սույն կետում նշված հայտարարությունը և ֆոնդի ժողովի որոշումները ենթակա են հրապարակման նաև հttp://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում. 4) ֆոնդի մասնակիցներին շահաբաժիններ վճարելու մասին որոշումները. 5) տեղեկություններ կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց, կառավարչի ղեկավարների, ինչպես նաև ղեկավարների լիազորությունների և պատասխանատվության ոլորտների վերաբերյալ. 6) կառավարչի և յուրաքանչյուր ֆոնդի կանոնները (կանոնադրությունը) և դրանցում կատարված փոփոխություններն ու լրացումները. 7) տեղեկություններ յուրաքանչյուր ֆոնդի պահառուի վերաբերյալ. |