Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ article 16 ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻՆ և ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ. Պետական բյուջեից ֆիզկուլտուրային և մարզական հասարակական կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է պետական պատվերի տեղադրման, նպատակային ծրագրերի և դրամաշնորհների ձևով: Մարզերում մասնավոր կամ մասնավորի կողմից շահագործվող մարզական ենթակառուցվածքների մարզական գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կարող են դիմել և սահմանված չափորոշիչներին համապատասխանելու դեպքում ստանալ ֆինանսավորում պետության միջոցներից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ֆիզկուլտուրային և մարզական կազմակերպությունների ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են` ա) Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կատարած ներդրումները. բ) սեփական միջոցները, որոնք գոյանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված գործունեության այլ ձևերից. գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ միջոցները: |