FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

article  32

Միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների արտահանման սահմանափակումները.
1. Արգելվում է միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից այն պետություններ, որոնք`
    ա) պարտավորություն չեն ստանձնել օգտագործելու այդ նյութերը բացառապես խաղաղ նպատակներով.
    բ) չեն երաշխավորում դրանց ֆիզիկական պաշտպանությունը.
    գ) չեն հավաստել իրենց պետությունում միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների հաշվառման և վերահսկման պետական համակարգի առկայությունը.
    դ) պարտավորություն չեն ստանձնել երրորդ պետություններ միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների վերաարտահանման պայմանների վերաբերյալ.
2. Հայաստանի Հանրապետության տարածքով միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ սարքավորումների, տեխնոլոգիաների տարանցիկ փոխադրման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով: