FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  29.2

Կառավարչի որակավորումը դադարեցնելը.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը դադարեցնում է կառավարչի որակավորումը, եթե`
    1) կառավարիչը դիմել է այդ մասին.
    2) լրացել է կառավարչի 65 տարին, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում` նաև կառավարչի գործունեությունը շարունակելու համար տրամադրված լրացուցիչ ժամկետը.
    3) կառավարիչը մահացել է, դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ կամ մահացած.
    4) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, որով նա դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, կամ որով նախատեսված է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ.
    5) կառավարչի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառվել է որակավորման դադարեցումը.
    6) կառավարչի պարտականությունների կատարման հետևանքով պարտատիրոջը կամ պարտապանին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ դատական ակտը երեք ամսվա ընթացքում չի կատարվել.
    7) վերջին մեկ տարվա ընթացքում սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված կարգով դատարանի կողմից երեք անգամ կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են` սույն օրենքով սահմանված իր լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով.
    8) վերջին մեկ տարվա ընթացքում կառավարիչ ընտրվելու դեպքում առնվազն երեք անգամ սույն օրենքով չնախատեսված հիմքով հրաժարվել է իր պարտականությունները կատարելուց.
    9) սնանկության գործով կառավարչի որակավորումն ստացել է օրենքի պահանջների խախտմամբ.
    10) որակավորվելուց հետո երեք տարի անընդմեջ չի հանդիսացել կառավարիչների որևէ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ.
    11) սույն օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով կառավարչի գործունեությունը կասեցվելուց հետո սահմանված ժամկետում կասեցման հիմքերը չեն վերացել.
    12) սույն օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով կառավարչի գործունեությունը կասեցվելուց հետո` հինգ տարվա ընթացքում, կառավարչին անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը չի վերացվել.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  29.2

13) սույն օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով կառավարչի գործունեությունը կասեցվելուց հետո` երեք տարվա ընթացքում, սնանկության վարույթը չի ավարտվել.
    14) սույն օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով կառավարչի գործունեությունը կասեցվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կառավարիչը չի կնքել ապահովագրության պայմանագիր.
    15) սույն օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասի 7-րդ կամ 8-րդ կետով նախատեսված հիմքերով կառավարչի գործունեությունը կասեցվելուց հետո` համապատասխանաբար մեկ տարվա կամ երկու տարվա ընթացքում, կառավարիչը չի դարձել կառավարիչների որևէ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ.
    16) սույն օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հիմքով կառավարչի գործունեությունը կասեցվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կառավարիչը չի հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր.
2. Կառավարչի որակավորումը դադարեցվում է`
    1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-16-րդ կետերով նախատեսված դեպքերում որակավորումը դադարեցնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.
    2) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում համապատասխանաբար կառավարչի 65 տարին կամ իր գործունեությունը շարունակելու համար տրամադրված լրացուցիչ ժամկետը լրանալու օրվանից.
    3) սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում` համապատասխանաբար կառավարչի մահվան կամ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից.
3. Կառավարչի գործունեությամբ զբաղվելու պաշտոնավարման տարիքը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ կառավարչի ներկայացրած դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը թույլատրում է կառավարչին մինչև հինգ տարի ժամկետով շարունակել զբաղվել կառավարչի գործունեությամբ, եթե կառավարիչը մասնակցում է դեռևս չավարտված սնանկության վարույթի: Սույն մասով նախատեսված դեպքում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի թույլտվությամբ կառավարչի գործունեությունը շարունակելու իրավունք ունեցող անձը նշված թույլտվությունն ստանալուց հետո չի կարող մասնակցել կառավարչի ընտրությանը և նշանակվել սնանկության ժամանակավոր կառավարիչ կամ կառավարիչ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  29.2

4. Կառավարչի որակավորումը դադարեցնելու դեպքում ուժը կորցրած է ճանաչվում նրան տրամադրված որակավորման վկայականը.
5. Որակավորումը դադարեցված կառավարիչը պարտավոր է տվյալ սնանկության գործով նոր կառավարիչ նշանակվելուց հետո՝ ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում, իր մոտ պահպանվող` ընթացիկ սնանկության գործերով փաստաթղթերը հանձնել նոր կառավարչին.
6. Կառավարչի որակավորումը դադարեցնելու մասին որոշումն ուղարկվում է կառավարչին այն կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում.
7. Կառավարչի որակավորումը դադարեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում։