FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  75

Համայնքի ղեկավարի լիազորությունների դադարումը, դադարեցումը.
1. Համայնքի ղեկավարի լիազորությունները դադարում են նորընտիր ավագանու լիազորություններն ստանձնելու պահից.
2. Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա`
    1) կորցրել է ավագանու անդամի ընտրական իրավունքը.
    2) համայնքի ղեկավարի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում.
    3) հրաժարական է տվել.
    4) կորցրել է ավագանու անդամի լիազորությունը.
    5) ստացել է այլ երկրի քաղաքացիություն.
    6) մահացել է.
3. Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են սույն օրենքի 68-րդ հոդվածով սահմանված կարգով անվստահություն հայտնելու դեպքում: