FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  47.29

Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները խախտելը.
1. Հոգեբուժական կազմակերպություն ընդունված անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում նաև օրինական ներկայացուցչին բժիշկ-հոգեբույժի կողմից ընդունվելուց հետո՝ մեկ օրացուցային օրվա ընթացքում, հոգեբուժական կազմակերպություն ընդունված անձի իրավունքների, ազատությունների, դրանց սահմանափակումների, ինչպես նաև հոգեկան խանգարման բնույթի, առաջարկվող բուժման նպատակի, մեթոդաբանության, տևողության, ինչպես նաև կողմնակի ազդեցության և ակնկալվող արդյունքների, հոգեբուժական օգնությունից և սպասարկումից հրաժարվելու հետևանքների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով չիրազեկելը՝ առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով.
2. Հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնի կողմից հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին իրազեկելու համար պատասխանատու անձ չսահմանելը՝ առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ հոգեբուժական կազմակերպության տնօրենի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով.
3. Հոգեկան խանգարում ունեցող անձանց հոսպիտալացման, բուժման կամ դուրսգրման պահանջները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով.
4. Սույն հոդվածով նախատեսված արարքներից որևէ մեկը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով: