FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  32

Կոլեկտիվ նշանները.
1. Կոլեկտիվ նշաններն օգտագործվում են մեկ միավորման (անձանց խմբի, այսուհետ՝ միավորում) անդամների ապրանքները և (կամ) ծառայությունները այլ անձանց ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար։ Կոլեկտիվ նշան գրանցելու իրավունք ունեն պատրաստողների, արտադրողների, ծառայություններ մատուցողների, վաճառողների միավորումները, ովքեր օրենքով սահմանված կարգով կարող են ունենալ իրավունքներ և պարտավորություններ, կնքել պայմանագրեր և կազմել այլ իրավաբանական փաստաթղթեր, ներկայացնել դատական հայցեր.
2. Անկախ սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներից` սույն հոդվածի 1-ին մասի իմաստով կոլեկտիվ նշաններ կարող են լինել նիշեր կամ ցուցումներ, որոնք առևտրում կարող են ծառայել որպես ապրանքների և (կամ) ծառայությունների աշխարհագրական ծագման նշում։ Կոլեկտիվ նշանի իրավատերն իրավունք չունի արգելելու երրորդ անձանց առևտրում այդպիսի նիշերի կամ ցուցումների օգտագործումը, պայմանով, որ երրորդ անձանց կողմից դրանց օգտագործումը համապատասխանում է արդյունաբերական կամ առևտրային գործունեության մեջ բարեխիղճ օգտագործման պայմաններին։ Մասնավորապես՝ այդպիսի ապրանքային նշանի առկայությունը չի կարող արգելել երրորդ անձանց օգտագործել աշխարհագրական նշումը.
3. Հաշվի առնելով սույն օրենքի 33-38-րդ հոդվածների դրույթները` կոլեկտիվ նշանների նկատմամբ հավասարապես կիրառվում են ապրանքային նշաններին վերաբերող սույն օրենքի դրույթները.
4. Կոլեկտիվ նշանը կամ դրա հայտը կառավարության սահմանած կարգով կարող է համապատասխանաբար փոխակերպվել անձի ապրանքային նշանի կամ ապրանքային նշանի հայտի և հակառակը: