FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  125

Ապրանքների բացթողման մերժումը և ապրանքների բացթողման մերժման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը.
1. Մաքսային մարմինը մերժում է ապրանքների բացթողումը հետևյալ հիմքերով՝
    1) այն պայմանների չկատարումը, որոնց դեպքում մաքսային մարմինն իրականացնում է ապրանքների բացթողում, այդ թվում՝ սույն Օրենսգրքի 120-123-րդ հոդվածներով նախատեսված պայմանների, ինչպես նաև անձնական օգտագործման ապրանքների, միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների և պաշարների մասով պայմանների չկատարումը.
    2) մաքսային մարմնի՝ մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները փոփոխելու (լրացնելու) վերաբերյալ պահանջների չկատարումը՝ սույն Օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում.
    3) նախնական մաքսային հայտարարագրման ժամանակ սույն Օրենսգրքի 114-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված հանգամանքների ի հայտ գալը.
    4) պարբերական մաքսային հայտարարագրման ժամանակ սույն Օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված՝ այդպիսի մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները չպահպանելը և (կամ) հայտարարատուի մոտ մաքսային վճարները, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը, տոկոսները և (կամ) տույժերը վճարելու՝ սահմանված ժամկետում չկատարված պարտավորության առկայությունը.
    5) սույն Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ կետերով նախատեսված՝ ապրանքների բացթողման ժամկետներում մաքսային մարմնի պահանջով ապրանքը չներկայացնելը.
    6) սույն Օրենսգրքի 124-րդ հոդվածի 6-րդ և 11-րդ կետերով նախատեսված դեպքերում ապրանքների բացթողումը չվերականգնելը.
    7) սույն Օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ կետերով նախատեսված պայմանները չկատարելը.
    8) ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված ապրանքները սույն Օրենսգրքի 256-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան անձնական օգտագործման ապրանքներին չդասելը.
    9) ապրանքների մաքսային հսկողություն իրականացնելու ժամանակ մաքսային մարմինների կողմից մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի և (կամ) անդամ պետությունների օրենսդրության խախտումների բացահայտումը՝ բացառությամբ հետևյալ դեպքերի՝ բացահայտված խախտումները, որոնք հիմք չեն վարչական կամ քրեական գործ հարուցելու համար, վերացվել են.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  125

բացահայտված խախտումները վերացվել են, հայտարարագրված ապրանքները չեն առգրավվել ու դրանց վրա արգելանք չի դրվել՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
2. Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է նախատեսված լինել, որ մաքսային մարմինը մերժում է ապրանքների բացթողումը, եթե հայտարարատուի նկատմամբ հարուցվել է սնանկության մասին գործ.
3. Ապրանքների բացթողումը մերժելը ձևակերպվում է՝ օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը՝ էլեկտրոնային փաստաթուղթ կազմելու կամ թղթային կրիչով մաքսային հայտարարագրի կամ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին՝ թղթային կրիչով ներկայացված դիմումի վրա համապատասխան նշումներ կատարելու միջոցով: Ապրանքների բացթողումը մերժելը ձևակերպելիս նշվում են բոլոր պատճառները, որոնք հիմք են հանդիսացել այդ մերժման համար, ինչպես նաև, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ, դրանք վերացնելու վերաբերյալ առաջարկություններ.
4. Ապրանքների բացթողումը մերժելու հետ կապված մաքսային գործառնությունները կատարվում են մաքսային մարմնի կողմից մինչև ապրանքների բացթողման ժամկետի լրանալը, Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով, իսկ Հանձնաժողովի կողմից չկարգավորված մասում՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան սահմանվող կարգով: