FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  220

«Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման և այդ մաքսային ընթացակարգին համապատասխան դրանց օգտագործման պայմանները.
1. «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայմաններն են՝
    1) «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների նույնականացման հնարավորությունը՝ այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու նպատակով մաքսային ընթացակարգով դրանց հետագա ձևակերպման դեպքում: Ապրանքների նույնականացում չի պահանջվում այն դեպքերում, երբ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան, թույլատրվում է ժամանակավոր ներմուծված ապրանքների փոխարինում.
    2) սույն Օրենսգրքի 223-րդ հոդվածին համապատասխան ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասնակի վճարումը՝ բացառությամբ այն դեպքի, երբ սույն Օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Միության մաքսային տարածքում ապրանքների ժամանակավոր գտնվելը և օգտագործումը՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման.
    3) ապրանքների ժամանակավոր գտնվելու և օգտագործման պայմանների պահպանումը՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման, եթե այդպիսի պայմաններ սահմանված են Հանձնաժողովի կողմից՝ սույն Օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և (կամ) նախատեսված են երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով.
    4) արգելքների և սահմանափակումների պահպանումը՝ սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան.
2. Ապրանքների՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան օգտագործման պայմաններն են՝
    1) «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի՝ մաքսային մարմնի կողմից սահմանված գործողության ժամկետի պահպանումը.
    2) ժամանակավոր ներմուծված ապրանքների տնօրինման և օգտագործման հետ կապված՝ սույն Օրենսգրքի 222-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների պահպանումը.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  220

3) սույն Օրենսգրքի 223-րդ հոդվածին համապատասխան ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասնակի վճարումը՝ բացառությամբ այն դեպքի, երբ սույն Օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Միության մաքսային տարածքում ապրանքների ժամանակավոր գտնվելը և օգտագործումը՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման.
    4) ապրանքների ժամանակավոր գտնվելու և օգտագործման պայմանների պահպանումը՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ առանց ներմուծման այն մաքսատուրքերի, հարկերի վճարման, որոնք սահմանված են Հանձնաժողովի կողմից՝ սույն Օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան,
    (կամ) նախատեսված են երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրով: