FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  303

Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով փոխադրվող ապրանքների առնչությամբ մաքսային գործառնությունների իրականացման առանձնահատկությունները՝ առանց «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման, և այդպիսի ապրանքների կարգավիճակը.
1. Սույն Օրենսգրքի 14-րդ գլխի դրույթները չեն կիրառվում առանց Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում օդանավի վայրէջք կատարելու կամ այդ պետության նավահանգիստ նավի մուտք գործելու՝ օդային կամ ջրային տրանսպորտով փոխադրվող Միության ապրանքների և օտարերկրյա ապրանքների առնչությամբ` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ապրանքները Միության մաքսային տարածք են ժամանել Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում օդանավի հարկադրված վայրէջքից հետո, այդ թվում՝ այն վայրէջքից հետո, որի ժամանակ կատարվել են բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և փոխադրվող ապրանքների հետ կատարվող բեռնային այլ գործողություններ, կամ վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ այլ հանգամանքների հետևանքով Միության անդամ չհանդիսացող պետության նավահանգիստ նավի մուտք գործելուց հետո, այդ թվում՝ այն մուտքից հետո, որի ժամանակ կատարվել են բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և փոխադրվող ապրանքների հետ կատարվող բեռնային այլ գործողություններ.
2. Սույն Օրենսգրքի 15-րդ գլխի դրույթները չեն կիրառվում Միության այն ապրանքների և օտարերկրյա ապրանքների նկատմամբ, որոնք փոխադրվում են օդային կամ ջրային տրանսպորտով՝ առանց Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում օդանավի վայրէջք կատարելու կամ այդ պետության նավահանգիստ նավի մուտք գործելու:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  303

3. Մաքսային գործառնությունները, որոնք փոխադրողը կամ սույն Օրենսգրքի 83-րդ հոդվածում նշված այլ անձինք պարտավոր են իրականացնել, Միության մաքսային տարածք Միության ապրանքների և սույն Օրենսգրքի 302-րդ հոդվածի 4-րդ կետում նշված օտարերկրյա ապրանքների ժամանման մասին մաքսային մարմնին ծանուցելուց հետո, որոնց փոխադրման ժամանակ Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում համապատասխանաբար օդանավը կատարել է հարկադրված վայրէջք, այդ թվում՝ այն վայրէջքը, որի ժամանակ կատարվել են բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և փոխադրվող ապրանքների հետ կատարվող բեռնային այլ գործողություններ, կամ վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ այլ հանգամանքների հետևանքով նավը մուտք է գործել Միության անդամ չհանդիսացող պետության նավահանգիստ, այդ թվում՝ այն մուտքը, որի ժամանակ կատարվել են բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և փոխադրվող ապրանքների հետ կատարվող բեռնային այլ գործողություններ, ինչպես նաև ժամկետը, որի ընթացքում այդ գործառնությունները պետք է կատարվեն, որոշվում են Հանձնաժողովի կողմից.
4. Առանց Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում օդանավի վայրէջք կատարելու կամ այդ պետության նավահանգիստ նավի մուտք գործելու՝ օդային կամ ջրային տրանսպորտով փոխադրվող Միության ապրանքները և օտարերկրյա ապրանքներն այդ փոխադրումից հետո պահպանում են համապատասխանաբար Միության ապրանքների և օտարերկրյա ապրանքների կարգավիճակը.
5. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 4-րդ կետում նշված ապրանքների փոխադրման ժամանակ Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում համապատասխանաբար օդանավը կատարել է հարկադրված վայրէջք, այդ թվում՝ այն վայրէջքը, որի ժամանակ կատարվել են բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և փոխադրվող ապրանքների հետ կատարվող բեռնային այլ գործողություններ, կամ վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ այլ հանգամանքների հետևանքով նավը մուտք է գործել Միության անդամ չհանդիսացող պետության նավահանգիստ, այդ թվում՝ այն մուտքը, որի ժամանակ կատարվել են բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և փոխադրվող ապրանքների հետ կատարվող բեռնային այլ գործողություններ՝
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  303

1) Միության մաքսային տարածք ապրանքների ժամանումից հետո այդ ապրանքների կարգավիճակը՝ որպես Միության ապրանքների կամ սույն Օրենսգրքի 302-րդ հոդվածի 4-րդ կետում նշված օտարերկրյա ապրանքների, հաստատվում է Հանձնաժողովի կողմից սահմանվող կարգով.
    2) Միության մաքսային սահմաններից դուրս ապրանքները թողնելու դեպքում Միության ապրանքները ենթակա են «արտահանում» մաքսային ընթացակարգով կամ «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպման, իսկ օտարերկրյա ապրանքները՝ «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպման.
6. Սույն Օրենսգրքի 302-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված Միության ապրանքների՝ Միության մաքսային տարածքից մեկնման և Միության մաքսային տարածք ժամանման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը որոշվում է Հանձնաժողովի կողմից.
7. Անկախ սույն Օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներից՝ սույն Օրենսգրքի 302-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված Միության ապրանքները, որոնք Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս են ներմուծվել սույն կետի երկրորդ պարբերության դրույթների պահպանմամբ, պահպանում են Միության ապրանքների կարգավիճակը և կորցնում են այդ կարգավիճակը՝ Միության մաքսային տարածքից փաստացի կերպով արտահանվելուց հետո: Նշված ապրանքները դիտարկվում են որպես Միության ապրանքներ՝ պայմանով, որ ժամանման վայրում մաքսային մարմին է ներկայացվում այն մաքսային հայտարարագիրը, որին համապատասխան այդ ապրանքները ձևակերպվել են «արտահանում» մաքսային ընթացակարգով, և որի մեջ տեղեկություններ են պարունակվում մեկնման վայրի այն մաքսային մարմնի մասին, որը գտնվում է Միության մաքսային տարածքի այն մասում, որտեղ ներմուծվել են ապրանքները:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  303

8. Սույն Օրենսգրքի 302-րդ հոդվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետում և 6-րդ կետում նշված Միության ապրանքների՝ Միության մաքսային տարածքից մեկնման և սույն Օրենսգրքի 302-րդ հոդվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետում նշված Միության ապրանքների՝ Միության մաքսային տարածք ժամանման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը սահմանվում է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի բացառիկ իրավազորության շրջանակներում գտնվում է օբյեկտը: