Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 232 Մտավոր սեփականության օբյեկտ պարունակող ապրանքների ռեեստրի վարումը. 1. Միության մաքսային օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրը վարում է Հանձնաժողովը. 2. Մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների ազգային մաքսային ռեեստրը վարում է մաքսային մարմինը. 3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ռեեստրում ներառման ենթակա մտավոր սեփականության օբյեկտների տեսակները, ռեեստրի վարման և հրապարակման կարգը սահմանում է Կոմիտեն. 4. Կոմիտեն ապահովում է սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված ռեեստրներում պարունակվող տեղեկությունների տեղակայումն իր պաշտոնական կայքում. 5. Սույն օրենքի 231-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դիմումը ներկայացնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, մաքսային մարմինն ուսումնասիրում է դիմումը և դրա հետ ներկայացվող փաստաթղթերը և որոշում է կայացնում մաքսային մարմինների կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրում գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին. 6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված որոշումները կայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, դրանք ուղարկվում են իրավատիրոջը կամ նրա լիազորած անձին էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով՝ մերժման դեպքում նշելով նաև մերժելու պատճառները. 7. Որոշում կայացնելու համար իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի ներկայացրած փաստաթղթերը բավարար չլինելու դեպքում մաքսային մարմինը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր: Մաքսային մարմնի կողմից լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու դեպքում սույն օրենքի 231-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դիմումի ուսումնասիրության ժամկետը կասեցվում է մինչև իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի կողմից փաստաթղթերի ներկայացումը. 8. Իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի ներկայացրած տեղեկությունների ստուգման նպատակով մաքսային մարմինը կարող է հարցում ուղարկել այլ անձանց համապատասխան տեղեկատվություն ստանալու նպատակով, որի դեպքում սույն օրենքի 231-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դիմումի ուսումնասիրության ժամկետը կասեցվում է մինչև այդ տեղեկությունների ներկայացումը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 232 9. Սույն հոդվածի 8-րդ մասին համապատասխան՝ հարցում ուղարկելու դեպքում մաքսային մարմինն իրավատիրոջը կամ նրա լիազորած անձին ծանուցում է հարցման հիմքով դիմումի ուսումնասիրության ժամկետի կասեցման վերաբերյալ. 10. Իրավատերը կամ նրա լիազորած անձը մաքսային մարմինների կողմից վարվող՝ մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրում գրանցելու վերաբերյալ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված որոշումն ստանալու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, պետք է մաքսային մարմին ներկայացնի ոչ պակաս, քան 10 հազար եվրոյին համարժեք գումարի չափով անձանց վնաս պատճառելու համար պատասխանատվության ռիսկի ապահովագրություն, որի հաշվին պետք է փոխհատուցվի պատճառված վնասը. 11. Մաքսային մարմինների կողմից վարվող՝ մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստր մտավոր սեփականության օբյեկտ պարունակող ապրանքների ներառումն իրականացվում է հայտարարատուի խնդրարկած ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու տարով: Մտավոր սեփականության օբյեկտ պարունակող ապրանքների մաքսային ռեեստրում գտնվելու ժամկետը կարող է երկարաձգվել իրավատիրոջ խնդրարկած ժամկետով, որը յուրաքանչյուր անգամ չի կարող գերազանցել երկու տարին. 12. Իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի դիմումը մերժվում է, եթե նրանց կողմից չեն ներկայացվել սույն հոդվածով սահմանված փաստաթղթերը, կամ ապացուցվում է, որ դրանցում ներկայացված տեղեկություններն անարժանահավատ են. 13. Մաքսային մարմինների կողմից վարվող՝ մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրում ներառված ապրանքների վերաբերյալ տվյալների փոփոխության դեպքում իրավատերը կամ նրա լիազորած անձը պարտավոր է այդպիսի փոփոխությունների առաջացման օրվան հաջորդող աշխատանքային օրը մաքսային մարմիններ ներկայացնել դիմում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 232 14. Մաքսային մարմինների կողմից վարվող՝ մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրում կարող են կատարվել փոփոխություններ՝ իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի դիմումի և դիմումի հետ միասին ներկայացված տեղեկությունների հիման վրա, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմիններից կամ իրավապահ մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա: Այդպիսի փոփոխությունները կատարվում են մաքսային մարմինների կողմից տեղեկություններն ստանալու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում: Մաքսային մարմինը, նախքան փոփոխությունների կատարումը, կարող է իրականացնել ստացված տեղեկությունների արժանահավատության ստուգում, այդ թվում՝ հարցում իրականացնելու միջոցով, որի դեպքում սույն մասով սահմանված ստուգման ժամկետը կասեցվում է մինչև հարցման պատասխանն ստանալու օրը: Պետական կառավարման համակարգի մարմիններից կամ իրավապահ մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա մաքսային մարմինների կողմից վարվող՝ մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրում փոփոխություն կատարելու դեպքում մաքսային մարմիններն այդ փոփոխությունները կատարելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ծանուցում են իրավատիրոջը կամ նրա լիազորած անձին փոփոխությունների և այդ փոփոխություններն իրականացնելու հիմքերի մասին: Իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի դիմումի հիման վրա մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտների ռեեստրում փոփոխություններ կատարելու կամ փոփոխությունների կատարումը մերժելու դեպքում մաքսային մարմինը ծանուցում է իրավատիրոջը կամ նրա լիազորած անձին էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով՝ մերժման դեպքում նշելով նաև հիմքերը. 15. Մաքսային մարմինների կողմից վարվող՝ մտավոր սեփականության օբյեկտ պարունակող ապրանքների՝ համապատասխան ռեեստրից հանելու հիմքերն են՝ 1) իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի դիմումը կամ մտավոր սեփականության օբյեկտ պարունակող ապրանքի հսկողության ժամկետի ավարտը, եթե իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի կողմից հսկողության ժամկետի երկարաձգման մասին դիմում չի ներկայացվել. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 232 2) օրենքով սահմանված կարգով մտավոր սեփականության օբյեկտ պարունակող ապրանքի նկատմամբ հսկողության դադարեցումը. 3) իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի կողմից սույն հոդվածով նախատեսված՝ պատասխանատվության ռիսկի ապահովագրությունը մաքսային մարմին չներկայացնելը. 4) իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի կողմից մաքսային մարմիններին անարժանահավատ տեղեկություններ տրամադրելու փաստի բացահայտումը. 5) մտավոր սեփականության օբյեկտ պարունակող ապրանքների մասին տվյալների փոփոխությունների վերաբերյալ սույն հոդվածին համապատասխան տեղեկությունները մաքսային մարմիններ չներկայացնելը. 16. Սույն հոդվածով նախատեսված՝ իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի կողմից ներկայացվող դիմումների, ինչպես նաև մաքսային մարմնի կողմից կայացվող որոշումների և ուղարկվող ծանուցումների ձևերը սահմանում է Կոմիտեն. 17. Եթե իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի դիմումի հիման վրա մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտ պարունակող ապրանքների բացթողման կասեցումը հանգեցնում է այդ ապրանքների գծով հայտարարատուին վնաս պատճառելուն, ապա իրավատերը պարտավոր է փոխհատուցել այն վնասը, որը պատճառել է հայտարարատուին, եթե չի ապացուցվել, որ հայտարարատուն իր գործողություններով խախտել է իրավատիրոջ իրավունքները: |