FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  19

Ծառայության և աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների միջև համագործակցությունը.
1. Ծառայությունը սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համագործակցում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող աշխատանքի տեղավորման, այդ թվում` օտարերկրյա պետություններում աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների հետ.
2. Ծառայությունը համագործակցել ցանկացող ոչ պետական կազմակերպության հետ ստորագրում է համագործակցության հուշագիր, որի հիման վրա նրան հաշվառում և ներառում է իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում.
3. Համագործակցության հուշագիրը ներառում է՝
    1) Ծառայության կողմից ոչ պետական կազմակերպության հաշվառման և Ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում ներառման պայմանները.
    2) Ծառայության կողմից ոչ պետական կազմակերպությանը հաշվառումից և Ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկից հանելու պայմանները.
    3) ոչ պետական կազմակերպության կողմից սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված տեղեկատվական շտեմարանի ձևավորման և վարման պայմանները.
    4) սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված տեղեկատվական շտեմարանի ձևավորման և վարման գործընթացների` Ծառայության կողմից մոնիթորինգի իրականացման պայմանները.
4. Ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում ներառված ոչ պետական կազմակերպությունը Ծառայությունից ստանում է՝
    1) մեթոդական օգնություն և անվճար տեղեկատվություն աշխատաշուկայի իրավիճակի, այդ թվում՝ թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի մասին.
    2) Ծառայությունում հաշվառված՝ աշխատանք փնտրող անձանց վերաբերյալ անվճար տեղեկատվություն.
    3) զբաղվածության պետական ծրագրերի իրականացման գործընթացներին մասնակցության հնարավորություն.
5. Զբաղվածության պետական ծրագրերի իրականացման շրջանակում Ծառայության և ոչ պետական կազմակերպության փոխհարաբերությունները կարգավորվում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  19

6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված համագործակցության հուշագրի շրջանակներում Ծառայության հետ համագործակցող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունը ձևավորում և պատշաճ կերպով վարում է տեղեկատվական շտեմարան, որը ներառում է իր ծառայություններից օգտվող անձի անձնական տվյալների, աշխատանքի տեղավորման միջնորդության հիմնական պայմանների և դրանց կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն.
7. Ծառայությունը իր հետ համագործակցող ոչ պետական կազմակերպությանը հանում է հաշվառումից և այդ մասին եռօրյա ժամկետում իրազեկում է ոչ պետական կազմակերպությանը`
    1) սույն հոդվածի 6-րդ մասում նշված տեղեկատվական շտեմարանը չունենալու և (կամ) պատշաճ կերպով չվարելու դեպքերում.
    2) ոչ պետական կազմակերպության կողմից համապատասխան դիմում ներկայացվելու դեպքում.
8. Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունն աշխատանքի տեղավորման նպատակով իրեն դիմած անձի համար աշխատանքի տեղավորման ծառայություններ է մատուցում այդ անձի հետ կնքած պայմանագրի հիման վրա, որի օրինակելի ձևը սահմանում է Ծառայությունը.
9. Աշխատանք փնտրող անձին ոչ պետական կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունները մատուցվում են անվճար, եթե դրանք իրականացվում են Ծառայության կողմից ոչ պետական կազմակերպությանը վերապահված՝ զբաղվածության պետական ծրագրերի իրականացման շրջանակներում: