Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 64.4 Էլեկտրոնային և նյութական եղանակով վարվող գործերը. 1. Յուրաքանչյուր վարչական գործի շրջանակներում դատարանը գործը վարում է էլեկտրոնային եղանակով, բացառությամբ այն փաստաթղթերի (նյութերի), որոնք ստացվել են սույն օրենսգրքի 64.3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետով չսահմանված ֆիզիկական անձի կողմիցուղղ. կամ ուղարկվել են նրան, և սույն գլխով նախատեսված այլ դեպքերի. 2. Էլեկտրոնային եղանակով վարվող գործը ներառում է վարչական գործի բոլոր նյութերը, որոնք ստեղծվել կամ ներկայացվել են Համակարգի միջոցով, ինչպես նաև Համակարգից դուրս ստեղծված կամ ներկայացված գործի բոլոր նյութերի սկանավորված տարբերակները (ներառյալ՝ իրեղեն ապացույցների լուսանկարները և տեսագրությունները, դատական ծանուցագրերը, զննման արձանագրությունները և դատական նիստերի արձանագրությունները)։ |