FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  31

Հավաքի ղեկավարի իրավունքները և պարտականությունները.
1. Հավաքի ղեկավարը`
    1) որոշում է հավաքի ընթացքը, մասնավորապես ձայն է տրամադրում ելույթ ունեցողներին և որոշում նրանց ելույթների հերթականությունը,
    2) պարտավոր է ներկա լինել հավաքին և հասանելի լինել ոստիկանության ներկայացուցչի համար,
    3) հավաքի ընթացքում պարտավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար, մասնավորապես հավաքի մասնակիցների կողմից բռնի գործողությունները կանխելու, բռնությունից զերծ մնալու և ուժի կիրառմանը պատրաստ մասնակիցներից սահմանազատվելու կոչերի միջոցով,
    4) իրավունք ունի դիմելու ոստիկանության ծառայողներին` հավաքի անցկացման վայրից հեռացնելու այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը,
    5) պարտավոր է հավաքի մասնակիցներին անմիջապես տեղեկացնել հավաքի խաղաղ և բնականոն ընթացքն ապահովելու վերաբերյալ ոստիկանության ծառայողների պահանջների մասին.
2. Հավաքի ղեկավարը իրավունք ունի օգտվելու անհրաժեշտ քանակի կարգադրիչների օգնությունից։ Կարգադրիչները պետք է կրեն սպիտակ տեսանելի տարբերանշաններ` վրան գրված «կարգադրիչ» բառը։ Այլ տարբերանշաններ չեն թույլատրվում։