FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  33

Ընկերության գործադիր տնօրենը, տնօրինությունը.
1. Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր տնօրենը, իսկ Ընկերության կանոնադրությամբ նախատեսված դեպքում՝ տնօրինությունը: Գործադիր տնօրենը կարող է ունենալ տեղակալներ: Ընկերության գործադիր տնօրենը (տնօրինության անդամները) նշանակվում է (են) խորհրդի կողմից, իսկ գործադիր տնօրենի տեղակալները՝ խորհրդի կողմից՝ գործադիր տնօրենի ներկայացմամբ: Ընկերության տնօրինության կառուցվածքը սահմանվում է Ընկերության կանոնադրությամբ.
2. Եթե կանոնադրությամբ նախատեսված է տնօրինություն ունենալ, ապա կանոնադրությամբ պետք է հստակ սահմանազատվեն գործադիր տնօրենի և տնօրինության իրավասությունները.
3. Տնօրինությունը գործում է կանոնադրության, ինչպես նաև խորհրդի հաստատած` Ընկերության ներքին իրավական ակտերի հիման վրա, որոնք սահմանում են տնօրինության նիստերի հրավիրման ու անցկացման ժամկետներն ու կարգը, ինչպես նաև նրա կողմից որոշումների ընդունման կարգը.
4. Տնօրինության կառուցվածքում պարտադիր ընդգրկվում են Ընկերության գործադիր տնօրենը, նրա տեղակալը (տեղակալները), գլխավոր հաշվապահը.
5. Տնօրինության նիստերը վարում է գործադիր տնօրենը: Տնօրինության նիստերն արձանագրվում են: Տնօրինության նիստերի արձանագրությունները ներկայացվում են խորհրդին, ներքին աուդիտին, Ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձին՝ նրանց պահանջով: Նիստի արձանագրությունը կազմվում է նիստի ավարտից հետո՝ 10-օրյա ժամկետում: Նիստի արձանագրությունում նշվում են՝
    1) նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը.
    2) նիստին մասնակցած անձանց անունները.
    3) նիստի օրակարգը.
    4) քվեարկության դրված հարցերը, ինչպես նաև քվեարկության արդյունքները՝ ըստ նիստին մասնակցած տնօրինության յուրաքանչյուր անդամի.
    5) քվեարկության դրված հարցերի վերաբերյալ տնօրինության անդամների և տնօրինության նիստին մասնակցող այլ անձանց կարծիքները.
    6) նիստում ընդունված որոշումները.
6. Տնօրինության նիստի արձանագրությունն ստորագրում են նիստին մասնակցող բոլոր անդամները, որոնք և պատասխանատվություն են կրում արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  33

7. Տնօրինության նիստերը կազմակերպում և վարում է գործադիր տնօրենը, որն ստորագրում է նիստի որոշումները: Գործադիր տնօրենը պատասխանատվություն է կրում որոշման մեջ առկա տեղեկությունների հավաստիության համար.
8. Ընկերության գործադիր տնօրենը, որպես իր բացառիկ իրավասություն, ներկայացնում է Ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում, Ընկերության անունից կնքում է գործարքներ, գործում է Ընկերության անունից առանց լիազորագրի, տալիս է լիազորագրեր.
9. Ընկերության գործադիր տնօրենը կամ տնօրինությունը՝
    1) խորհրդի հաստատմանն է ներկայացնում խորհրդի կողմից հաստատվող ներքին իրավական ակտերը, ինքնուրույն ստորաբաժանումների կանոնադրությունները, Ընկերության կազմակերպական կառուցվածքը.
    2) տնօրինում է Ընկերության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
    3) աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Ընկերության աշխատակիցներին.
    4) Ընկերության աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.
    5) ապահովում է ընդհանուր ժողովի և խորհրդի որոշումների կատարումը.
    6) իրականացնում է Ընկերության կանոնադրությամբ, ինչպես նաև խորհրդի սահմանած իրավական ակտերի շրջանակներում նախատեսված՝ Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարման հետ կապված այլ իրավասություններ.
10. Այն հարցերը, որոնք օրենքով կամ կանոնադրությամբ չեն սահմանվել որպես ընդհանուր ժողովի, խորհրդի, ներքին աուդիտի ստորաբաժանման կամ պատասխանատու ակտուարի իրավասությանը պատկանող, պատկանում են գործադիր տնօրենի (տնօրինության) իրավասությանը.
11. Գործադիր տնօրենը (տնօրինությունը) խորհրդին պարբերաբար, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ, ներկայացնում է իր գործունեության վերաբերյալ հաշվետվություններ՝ խորհրդի սահմանած կարգով.
12. Գործադիր տնօրենի (տնօրինության) իրավասությանը ենթակա հարցերով որոշումների ընդունումը չի կարող փոխանցվել Ընկերության կառավարման այլ մարմիններին, ներքին աուդիտին, գլխավոր հաշվապահին, պատասխանատու ակտուարին կամ այլ անձի:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  33

Բացառությամբ սույն մասում սահմանված անձանց, գործադիր տնօրենի լիազորությունները պատշաճ կերպով ժամանակավորապես (իննսուն օրը չգերազանցող ժամկետով) կարող են փոխանցվել այլ անձի, եթե վերջինս համապատասխանում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով Ընկերությունների գործադիր տնօրենների համար սահմանված մասնագիտական համապատասխանության և որակավորման չափանիշներին.
13. Խորհրդի կողմից գործադիր տնօրենի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են իր դիմումի համաձայն, կամ եթե՝
    1) նա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
    2) նրա պաշտոնավարման ընթացքում ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնց ուժով օրենքի համաձայն նրան արգելվում է լինել Ընկերության գործադիր տնօրեն կամ այլ ղեկավար.
    3) օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով զրկվել է ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից.
    4) մահացել է.
14. Գործադիր տնօրենի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել նաև լիազորությունների մնացած ժամանակահատվածի, իսկ եթե այդ ժամանակահատվածը մեկ տարուց ավելի է, ապա մեկ տարվա համար սահմանված աշխատավարձը Ընկերության կողմից նրան փոխհատուցելու պայմանով: Ընկերությունն իրավունք ունի գործադիր տնօրենի պաշտոնից ազատված անձից հետ պահանջելու սույն մասի առաջին պարբերությամբ նրան փոխհատուցված աշխատավարձը՝ դատարանում ապացուցելով գործադիր տնօրենի կողմից պաշտոնեական պարտականությունների թերացման (չկատարման կամ ոչ պատշաճ կատարման) փաստը: