FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  148

Աշխատանքը գիշերային ժամանակ.
1. Գիշերային ժամանակ է համարվում ժամը 22-ից մինչև 6-ը.
2. Գիշերային է համարվում գիշերային ժամանակի ընթացքում կատարված աշխատանքը.
3. Գիշերային աշխատանքի ներգրավել չի թույլատրվում մինչև տասնութ տարեկան անձանց (բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքերի), ինչպես նաև այն աշխատողներին, որոնց գիշերային աշխատանքն արգելված է բժշկական եզրակացությամբ.
3.1. Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրերով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում սահմանված որոշակի աշխատանք կատարող տասնվեցից մինչև տասնութ տարեկան սովորողները բացառիկ դեպքերում կարող են ներգրավվել աշխատանքի գիշերային ժամանակ՝ սույն հոդվածի 3.2-3.4-րդ մասերի պահանջների պահպանմամբ, եթե աշխատանքը պայմանավորված է կրթական ծրագրի որակավորման առանձնահատկություններով, անխուսափելիորեն անհրաժեշտ է ուսումնառության վերջնարդյունքներն ապահովելու համար և արգելված չէ բժշկական եզրակացությամբ: Սույն մասում նշված դեպքերում աշխատանքը պետք է իրականացվի ոլորտում մասնագիտական բավարար գիտելիքներ և փորձ ունեցող չափահաս անձի (մասնագիտական ուսուցման հրահանգչի) հսկողության ներքո.
3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված գիշերային ժամանակ աշխատանքը չի թույլատրվում ժամը 24-ից մինչև 4-ն ընկած ժամանակահատվածում, բացառությամբ զինված ուժերում, ոստիկանությունում, առողջապահական կամ բժշկական կազմակերպություններում աշխատանքի, եթե աշխատանքն անխուսափելիորեն անհրաժեշտ է կրթական ծրագրի որակավորման վերջնարդյունքների ապահովման համար.
3.3․ Սույն հոդվածի 3․1-ին և 3․2-րդ մասերով նախատեսված դեպքերում տասնվեցից մինչև տասնութ տարեկան աշխատողների համար ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը չի կարող պակաս լինել 14 ժամից։ 3․4․ Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրերով ուսումնառող տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձինք չեն կարող ներգրավվել աշխատանքի մասնագիտական ուսումնական հաստատությունում դասերին անմիջապես նախորդող օրը՝ ժամը 20։00-ից հետո, եթե դասերն սկսվում են ժամը 9։00-ից շուտ:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  148

4. Հղի կանայք և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ` նախնական բժշկական զննություն անցնելուց և գործատուին բժշկական եզրակացություն ներկայացնելուց հետո: 6. Եթե հաստատվում է, որ գիշերային աշխատանքը վտանգել է կամ կարող է վտանգել աշխատողի առողջությունը, ապա գործատուն պարտավոր է աշխատողին փոխադրել միայն ցերեկային աշխատանքի: