Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 15 ՊՄԳ պայմանագրի կնքումը. 1. Իրավասու մարմինը մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգում հաղթող հայտատուի (կամ նրա հիմնադրած իրավաբանական անձի) հետ կնքում է ՊՄԳ պայմանագիր՝ հանրային գործընկեր դառնալու նպատակով: Իրավասու մարմինն իրավունք ունի լիազորելու պետական և (կամ) համայնքային կազմակերպություններին և (կամ) այլ իրավաբանական անձանց՝ կազմակերպելու մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը և հանդես գալու որպես ՊՄԳ պայմանագրի երրորդ կողմ. 2. Եթե ՊՄԳ պայմանագիրը կնքվում է հաղթող հայտատուի հիմնադրած իրավաբանական անձի հետ, ապա այդպիսի իրավաբանական անձը պետք է բավարարի որակավորման հարցման և առաջարկի հարցման փուլերում սահմանված պահանջները և չափանիշները. 3. Եթե հաղթող հայտատուն հանդիսանում է իրավաբանական անձանց կոնսորցիում, ապա հայտում ներառվում է նաև կոնսորցիումի մասնակիցների բաժնեմասնակցության կառուցվածքը: Այդ կառուցվածքը չի կարող փոխվել ՊՄԳ պայմանագրի ստորագրման պահին: ՊՄԳ պայմանագրի ստորագրումից հետո կոնսորցիումի մասնակիցների բաժնեմասնակցության կառուցվածքի յուրաքանչյուր փոփոխություն հաստատում է Կառավարությունը. 4. Հայաստանի Հանրապետությունը կամ յուրաքանչյուր պետական կառավարման համակարգի մարմին չի կարող ունենալ որևէ բաժնեմասնակցություն մասնավոր գործընկեր հանդիսացող կազմակերպությունում. 5. Հաղթող հայտատուի հետ ՊՄԳ պայմանագրի կնքման, ինչպես նաև նոր հանգամանքների բերումով մինչև ՊՄԳ պայմանագրի կնքումն իրավական որակավորման պայմաններին՝ հաղթող հայտատուի չհամապատասխանելու դեպքում հաղթող հայտատուի որոշման կարգը սահմանվում է ՊՄԳ ընթացակարգով: |