Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 10 Ներում շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրերի և ներում շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրերի նախագծերի՝ իրավունքի ուժով ուժի մեջ մտնելու մասին ծանուցումները (այսուհետ՝ ծանուցումներ) կատարելը. 1. Ներում շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրերը և ծանուցումները կատարման նպատակով սույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված կարգով ուղարկվում են՝ 1) տուգանքի կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կամ հանրային աշխատանքների կամ հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու կամ գույքի բռնագրավման կամ կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերաբերյալ՝ նախարարություն. 2) զինվորական ծառայության մեջ սահմանափակման կամ կալանքի կամ կարգապահական գումարտակում պահելու դատապարտված զինծառայողների վերաբերյալ՝ պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն. 2. Ներում շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրերը և ծանուցումներն ի կատար են ածվում անհապաղ՝ հրամանագրերի քաղվածքները կամ ծանուցումներն ստանալուն պես։ Սույն հոդվածի 1-ին մասում նշված մարմինները հրամանագրերի կամ ծանուցումների կատարման մասին հաղորդագրություններն անհապաղ ուղարկում են ոստիկանություն. 3. Ներում շնորհված դատապարտյալների նկատմամբ կայացված դատավճիռները նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կամ գործի նախորդ քննության ժամանակ թույլ տրված նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման հիմքով վերանայելու դեպքում դատարաններն իրենց կայացրած դատական ակտերի մասին տեղեկացնում են նախարարությանը, Վարչապետի և Հանրապետության նախագահի աշխատակազմին. 4. Դատապարտյալի նկատմամբ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճիռը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կամ գործի նախորդ քննության ժամանակ թույլ տրված նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման հիմքով վերանայելու դեպքում ներման խնդրագրի քննարկումը կասեցվում է մինչև վերանայման վարույթի արդյունքով կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: |