Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 5 Կուսակցությունների ստեղծման և գործունեության սահմանափակումները. 1. Արգելվում է այն կուսակցությունների ստեղծումը կամ գործունեությունը, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով. 2. Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական նախադպրոցական, դպրոցական և այլ ուսումնական հաստատություններում, պետական այլ կազմակերպություններում կուսակցությունների ստորաբաժանումների տեղակայումը. 3. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա կուսակցությունների կամ դրանց ստորաբաժանումների, ինչպես նաև հիմնարկների ստեղծումը կամ գործունեությունը. 4. Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական նախադպրոցական, դպրոցական և այլ ուսումնական հաստատությունների, պետական այլ կազմակերպությունների տեղակայումը կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող շենքերում և շինություններում։ |