Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 1003 Ապահովագրական գումարը և ապահովագրական արժեքը. 1. Ապահովագրական գումարի մեծությունը որոշվում է ապահովադրի և ապահովագրողի փոխադարձ համաձայնությամբ՝ սույն հոդվածով նախատեսված կանոններին համապատասխան. 2. Գույքային ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարը չի կարող գերազանցել պայմանագրի կնքման պահին այդ գույքի իրական (շուկայական) արժեքը: Ապահովագրական արժեքն ապահովագրության պայմանագրի կնքման պահին ապահովագրվող գույքի շուկայական (իրական) արժեքն է. 3. Եթե գույքի ապահովագրական արժեքը որոշելիս մի կողմը տրամադրում է կեղծ տեղեկություններ ապահովագրման ենթակա գույքի իրական արժեքի վերաբերյալ, ապա մյուս կողմն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրը և պահանջելու հատուցել դրա կապակցությամբ իր կրած վնասները և ծախսերը. 4. Եթե գույքն ապահովագրվել է ապահովագրական արժեքի մի մասով, ապա ապահովադիրը (շահառուն) իրավունք ունի իրականացնելու լրացուցիչ ապահովագրություն նաև այլ ապահովագրողի մոտ, բայց միայն ընդհանուր ապահովագրական գումարի` բոլոր ապահովագրական պայմանագրերով տվյալ գույքի ապահովագրական արժեքը չգերազանցող չափով. 5. Եթե գույքի ապահովագրության պայմանագրում նշված ապահովագրական գումարը գերազանցել է ապահովագրական արժեքը, ապա գույքին պատճառված վնասը հատուցման է ենթակա միայն ապահովագրական արժեքի չափով: Այդ դեպքում ապահովագրավճարի հավելյալ վճարված մասը չի վերադարձվում. 6. Եթե ոչ կյանքի գույքային ապահովագրության պայմանագրին համապատասխան՝ ապահովագրավճարը վճարվում է տարաժամկետ, և մինչև սույն հոդվածի 5-րդ կետում նշված հանգամանքները պարզելու պահն այն լրիվ չի վճարվել, ապա մնացած ապահովագրավճարները պետք է վճարվեն ապահովագրական գումարի նվազեցված չափին համամասնորեն պակասեցված չափով. 7. Եթե ոչ կյանքի գույքային ապահովագրության պայմանագրում ապահովագրական գումարի ավելացումն ապահովադրի խաբեության հետևանքն է, ապա ապահովագրողն իրավունք ունի պահանջելու անվավեր ճանաչել պայմանագիրը և հատուցելու իրեն պատճառված վնասները՝ ապահովադրից ստացած ապահովագրավճարի գումարը գերազանցող չափով: |
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 1003 8. Սույն հոդվածի 5-7-րդ կետերով նախատեսված կանոնները համապատասխանաբար կիրառվում են նաև այն դեպքում, երբ ապահովագրական գումարը գերազանցել է ապահովագրական արժեքը՝ երկու կամ մի քանի ապահովագրողների մոտ միևնույն օբյեկտն ապահովագրելու արդյունքում (կրկնակի ապահովագրություն): Այդ դեպքում յուրաքանչյուր ապահովագրողի կողմից ապահովագրական հատուցման ենթակա գումարը կրճատվում է համապատասխան ապահովագրության պայմանագրի սկզբնական ապահովագրական գումարի նվազեցմանը համամասնորեն. 9. Եթե օբյեկտն ապահովագրվել է տարբեր ապահովագրական ռիսկերից, ինչպես նույն, այնպես էլ առանձին ապահովագրության պայմանագրով, ներառյալ` տարբեր ապահովագրողների հետ կնքված պայմանագրերով, ապա թույլատրվում է բոլոր պայմանագրերով նախատեսված ընդհանուր ապահովագրական գումարի չափի գերազանցում ապահովագրական արժեքից: Եթե սույն կետին համապատասխան կնքված երկու կամ մի քանի պայմանագրերից բխում է միևնույն ապահովագրական դեպքով վրա հասած միևնույն հետևանքների համար ապահովագրական հատուցում վճարելու` ապահովագրողների պարտականություն, ապա այդպիսի պայմանագրերի նկատմամբ համապատասխան մասով կիրառվում են սույն հոդվածի 5-8-րդ կետերով նախատեսված կանոնները. 10. Եթե ապահովագրության պայմանագրով սահմանված ապահովագրական արժեքն էապես տարբերվում է ապահովագրական պատահարի ի հայտ գալու պահին դրա իրական արժեքից, ապա հիմք է ընդունվում իրական արժեքը: |