Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 45 Կատարողի գույքային իրավունքները. 1. Կատարողը բացառիկ իրավունք ունի օգտագործելու իր կատարումը ցանկացած ձևով և եղանակով և կատարման օգտագործման յուրաքանչյուր ձևի համար ստանալու վարձատրություն, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի. 2. Կատարողն իրավունք ունի թույլատրելու կամ արգելելու երրորդ անձանց իրականացնել հետևյալ գործողությունները՝ ա) հեռարձակել կենդանի կատարումը կամ իրականացնել դրա հրապարակային այլ հաղորդումը, եթե այդպիսի հաղորդման համար չի օգտագործվում մինչ այդ իրականացված կատարման ամրագրումը, կամ օգտագործվող կատարումը մինչ այդ չի հեռարձակվել. բ) նախկինում չամրագրված կատարման ամրագրումը. գ) կատարման ամրագրման ուղղակի կամ անուղղակի վերարտադրումը. դ) իր կատարումը պարունակող հնչյունագրերն ու տեսագրությունները վաճառքի կամ սեփականության իրավունքի փոխանցման այլ ձևով տարածումը, այդ թվում՝ ներմուծումը. ե) կատարման ամրագրման հեռարձակումը, եթե ի սկզբանե այդ ամրագրումն իրականացվել է ոչ առևտրային նպատակով. զ) կատարման ամրագրումների վարձույթով տալը. է) կատարման ամրագրումների փոխատվությունը. ը) կատարման ամրագրումները հանրությանը մատչելի դարձնելը. 3. Կատարողն իրավունք ունի նաև արգելելու կատարումների` առանց իր թույլտվության պատրաստված ամրագրումների օրինակների ներմուծումը. 4. Եթե կատարումների ամրագրումների օրինակները քաղաքացիական շրջանառության մեջ են դրվել վաճառքի կամ սեփականության իրավունքի փոխանցման այլ ձևով, ապա դրանց հետագա տարածումը, այդ թվում` ներմուծումը, իրականացվում է առանց կատարողի համաձայնության և վարձատրության. 5. Առևտրային նպատակով լույս ընծայված կատարումների ամրագրումների օրինակները վարձույթով տալու իրավունքը պատկանում է կատարողին, անկախ այդ օրինակների նկատմամբ սեփականության իրավունքից: Կատարողը պահպանում է վարձույթով տալու համար արդարացի վարձատրություն ստանալու իր իրավունքը, որից հրաժարվելու մասին պայմանագիրն առ ոչինչ է: Այդ իրավունքը կարող է իրականացվել գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպության միջոցով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 45 6. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված թույլտվությունները տալիս է կատարողը, իսկ կատարողների խմբի դեպքում՝ նրանց լիազորած անձը՝ օգտագործողի հետ գրավոր պայմանագիր կնքելու միջոցով: Ընդ որում, կատարողների խմբի համար կազմված պայմանագիրը չի կարող տարածվել մենակատարների և դիրիժորների վրա. 7. Տեսալսողական ստեղծագործություն ստեղծելու համար կատարողի և տեսալսողական ստեղծագործության ամրագրումն արտադրողի միջև անհատական կամ կոլեկտիվ պայմանագիր կնքելը հանգեցնում է կատարողի կողմից սույն հոդվածի երկրորդ մասում նշված իրավունքների փոխանցմանը արտադրողին, եթե նրանց միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Ընդ որում, կատարողը պահպանում է այդպիսի տեսալսողական ստեղծագործության օրինակները վարձույթով տալու և սույն հոդվածի երկրորդ մասում թվարկված այլ ձևերով օգտագործելու համար արդարացի վարձատրություն ստանալու իր իրավունքը: Կատարողի կողմից այդպիսի իրավունքների տրամադրումը սահմանափակվում է բուն տեսալսողական ստեղծագործության օգտագործումով, և եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա այդպիսի իրավունքների տրամադրումը չի ընդգրկում տեսալսողական ստեղծագործության մեջ ամրագրված հնչյունները կամ պատկերներն առանձին օգտագործելու իրավունքը. 8. Կատարողի կողմից ծառայողական պարտականությունների կամ գործատուի հանձնարարությունների կատարման կարգով իրականացված կատարման նկատմամբ գույքային իրավունքները պատկանում են գործատուին, եթե նրանց միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ. 9. Կատարողը կարող է իրեն պատկանող գույքային իրավունքները պայմանագրով լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձի։ Կատարողը կարող է նաև պայմանագրով կատարման օգտագործման թույլտվություն տալ երրորդ անձանց: Պայմանագրում նշվում են կատարման օգտագործման եղանակն ու ժամկետը, վարձատրության չափն ու վճարման կարգը, պայմանագրի գործողության ժամկետը, տարածքը և այլն: Կատարողի գույքային իրավունքները կարող են ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետևանքով փոխանցվել այլ անձի։ |