Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 92 Հաշվետվությունները. 1. Կառավարիչը կազմում, հրապարակում և Կենտրոնական բանկ է ներկայացնում իր և իր կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդի տարեկան և միջանկյալ հաշվետվությունները: Հաշվետվությունների ձևերը, բովանդակությունը, դրանց ներկայացման և հրապարակման կարգը, ժամկետներն ու պարբերականությունը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, որոնք կենսաթոշակային ֆոնդերի մասով պետք է համապատասխանեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան դրույթներին. 1.1. Ոչ հրապարակային ֆոնդերի կառավարումն իրականացնող անձը կազմում և Կենտրոնական բանկ է ներկայացնում իր և իր կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդի տարեկան և միջանկյալ հաշվետվությունները: Ոչ հրապարակային ֆոնդերի վերաբերյալ հաշվետվությունների ձևերը, բովանդակությունը, դրանց ներկայացման կարգը, ժամկետներն ու պարբերականությունը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով. 2. Կառավարիչն իր վերաբերյալ հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները կազմում և ներկայացնում է «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Կառավարիչն իր կողմից կառավարվող ֆոնդերի վերաբերյալ հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները կազմում և ներկայացնում է Կենտրոնական բանկի կողմից ընդունելի և միջազգային պրակտիկայում նման ֆոնդերի համար ընդունված սկզբունքներին համապատասխան. 3. Կենտրոնական բանկի նորմատիվ ակտով կարող են սահմանվել կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին Կենտրոնական բանկին տեղեկացնելու պարտականությունը և տեղեկացման կարգը. 4. Կառավարչի կողմից հրապարակվող և (կամ) Կենտրոնական բանկ ներկայացվող տեղեկատվությունը պետք է լինի ամբողջական և արժանահավատ. 5. Սույն հոդվածով նախատեսված հրապարակման պահանջը չի տարածվում որակավորված ներդրողների ֆոնդի վրա։ |