FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  35

Պատասխանատվության առանձնահատկությունները քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու, հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու, շահերի բախման կանոնները խախտելու դեպքերում.
1. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովը ծառայողական քննության արդյունքով ընդունած եզրակացությունն անմիջապես ուղարկում է ծառայողական քննության կողմերին.
2. Քաղաքացիական ծառայողն անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը կարող է բողոքարկել այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով.
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ բողոքի բացակայության դեպքում, իսկ բողոքարկման դեպքում համապատասխան եզրակացությունն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, գլխավոր քարտուղարը եզրակացությունը հրապարակում է այդ մարմնի պաշտոնական կայքէջում.
4. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը եզրակացության հրապարակումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, քննարկում է եզրակացությունը և ընդունում համապատասխան որոշում, որը հրապարակվում է տվյալ մարմնի պաշտոնական կայքէջում: