Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ article 13 ՄԱՐԶԱՁևԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԸ. Մարզաձևերի ազգային ֆեդերացիաները սպորտի առանձին տեսակը կամ տեսակները զարգացնելու նպատակով ստեղծված կազմակերպություններ են, որոնք կարող են ֆեդերացիա ճանաչվել, եթե՝ ա) մշակում և իրականացնում են մարզաձևերի զարգացման ծրագրեր, կազմակերպում են հանրապետական առաջնություններ, ուսանողական մարզական խաղեր, Հայաստանի Հանրապետության հավաքականներին և մարզիկներին նախապատրաստում են աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, համաշխարհային ունիվերսիադաներին և միջազգային մրցաշարերին մասնակցելու համար. բ) քառամյա փուլային ծրագրով Հայաստանի Հանրապետության հավաքականներին նախապատրաստում են օլիմպիական խաղերին մասնակցելու համար. գ) աջակցություն են ցուցաբերում Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպությանը՝ իրականացնելու Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով և միջազգային չափորոշիչներով ստանձնած իր պարտավորությունները: Ֆեդերացիաները կարող են ընդգրկել մարզական ակումբներ, այլ մարզական հասարակական կազմակերպություններ, միություններ, ընկերություններ ու ակումբներ: Ֆեդերացիաներում ընդգրկվող մարզական ակումբները կարող են մասնակցել ֆեդերացիաների կողմից կազմակերպվող մրցաշարերին: |