Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 43 Ոստիկանության ծառայողի պատասխանատվությունը. Ոստիկանության ծառայողն իր ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքը չարաշահելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու, օրենքով ուղղակի նախատեսված` ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար ենթարկվում է պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ոստիկանության ծառայողի անօրինական գործողության կամ անգործության հետևանքով կազմակերպություններին և քաղաքացիներին պատճառված վնասը ենթակա է փոխհատուցման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությանը և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: Ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կարգով կամ դատական կարգով: Երևան16 մայիսի 2001 թ.ՀՕ-177 |