Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 39 Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող անձին կենսաթոշակ նշանակելը և վճարելը. 1. Անձին բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություն ընդունելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպության ղեկավարը տվյալ վարչական տարածքն սպասարկող կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանն այդ մասին գրավոր տեղեկացնում է` նշելով այդ անձի անունը, ազգանունը, հայրանունը և բնակության վայրի հասցեն: Եթե անձը կենսաթոշակի իրավունք ունի, սակայն նրան կենսաթոշակ չի նշանակվել, ապա կազմակերպության ղեկավարը տասը աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է նրան կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ` օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը և ներկայացնում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում. 2. Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում, ինչպես նաև Կառավարության սահմանած այլ կազմակերպություններում (մանկատանը) ապրող երեխային վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի 50 տոկոսը: Այդ գումարները, մինչև երեխայի 18 տարեկան դառնալը կամ սահմանված կարգով պետական կազմակերպությունից հեռանալը, յուրաքանչյուր ամիս հաշվառվում են կենսաթոշակի էլեկտրոնային գործում և երեխայի 18 տարին լրանալու կամ սահմանված կարգով պետական կազմակերպությունից հեռանալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում վճարվում միանվագ. 3. Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում (ծերանոցում) ապրող կենսաթոշակառուին վճարվում է նշանակված կենսաթոշակի աշխատանքային մասը, իսկ այդ կազմակերպությունում ապրող` զինվորական կենսաթոշակ ստացողներին` նշանակված կենսաթոշակի 50 տոկոսը. 4. Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուի կենսաթոշակը նշանակվում և վճարվում է Կառավարության սահմանած կարգով: |