Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 4 Ընկերության և Միության իրավական կարգավիճակը, նպատակն ու խնդիրները. Ընկերությունը և Միությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ են, որոնք, առաջնորդվելով հանրային շահերով, իրականացնում են ոռոգման համակարգի շահագործումն ու պահպանումը: Ընկերությունը և Միությունը հիմնադրվում են ջրօգտագործողներին ոռոգման ջրով ապահովելու նպատակով` սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով: Ընկերությունը ոռոգման ջուր է մատակարարում իր սպասարկման տարածքում գտնվող ջրօգտագործողներին, իսկ Միությունը ջրավազանային կառավարման պլանների համաձայն` իր սպասարկման տարածքի Ընկերություններին: Ընկերության և Միության խնդիրներն են` ա) ոռոգման համակարգը շահագործելը, պահպանելը և ջուր բաշխելն իրենց անդամներին` ըստ ջրօգտագործման տարեկան պլանի` պայմանագրային հիմունքով. բ) ջուր մատակարարելն սպասարկման տարածքում գտնվող Ընկերության և Միության անդամ և ոչ անդամ ջրօգտագործողներին. գ) սպասարկման տարածքում գտնվող ոռոգման համակարգը և ջրային աղբյուրները վերականգնելը և շինարարական աշխատանքներ իրականացնելը. դ) ջրամատակարարից ոռոգման ջուր ձեռք բերելը կամ բնական ջրային օբյեկտներից ջրառը` համապատասխան թույլտվության առկայության դեպքում. ե) իրականացված ծառայությունների դիմաց Ընկերության և Միության անդամներից և ոչ անդամներից գումարներ գանձելը (ներառյալ` ջրավազանի, ջրատարի շահագործման և վերանորոգման ծախսերը). զ) Ընկերության և Միության անդամների շահերը ներկայացնելը և պաշտպանելը. է) Ընկերության և Միության անդամներին ոռոգման առաջավոր ձևեր ուսուցանելն ու ոռոգման նոր մեթոդների և տեխնոլոգիաների ներդրումն ապահովելը. ը) հիդրոտեխնիկական սարքավորումներ ձեռք բերելը, փոխարինելը, շահագործելը և պահպանելը. թ) ջրամատակարարումը կառավարելը, ինչպես նաև ջրերը նպատակային ու արդյունավետ օգտագործելը, ջրային օբյեկտներն աղտոտելը և սպառումը կանխելը. ժ) հողերի բարելավման նպատակով անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելը, ցամաքուրդի համակարգն սպասարկելը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 4 ժա) բնապահպանական անվտանգությունն ապահովելը, հողատարման երևույթների և հողերի աղակալումն ու գերխոնավացումը կանխելը, ինչպես նաև ոռոգման համակարգի, ջրհավաք կառույցների պաշտպանությունն ապահովելը. ժբ) ոռոգման համակարգի կառավարմանը մասնակցելը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Պետության կողմից ոռոգման համակարգի շահագործմանը և պահպանմանն ուղղված օգնությունները, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության մյուս օգնությունները կարող են տրամադրվել Ընկերությունների և Միությունների միջոցով: |