Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 30 Հանրահայտ ապրանքային նշանի իրավական պահպանության ծավալը. 1. Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի իրավատերը, սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված իրավունքներից բացի, իրավունք ունի նաև արգելելու այլ անձանց՝ առանց իր թույլտվության արդյունաբերական կամ առևտրային գործունեության ընթացքում օգտագործել նիշ, որն իրենից ներկայացնում է հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի վերարտադրությունը, նմանակումը կամ թարգմանությունը, կարող է շփոթություն առաջացնել վերջինիս հետ և օգտագործվում է նույնական և (կամ) նույնատիպ ապրանքների նկատմամբ. 2. Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի իրավատերը, սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված իրավունքներից բացի, իրավունք ունի արգելելու այլ անձանց՝ առանց իր թույլտվության օգտագործել արդյունաբերական կամ առևտրային գործունեության մեջ ոչ նույնատիպ ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ այնպիսի նիշ, որը կարող է ընկալվել որպես հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի վերարտադրություն, նմանակում կամ թարգմանություն, և կարող է շփոթություն առաջացնել, եթե տվյալ նիշի օգտագործումն այդ ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ կապ է ենթադրում այդ ապրանքների և (կամ) ծառայությունների և այն ապրանքների և (կամ) ծառայությունների միջև, որոնց նկատմամբ օգտագործվում է հանրահայտ ապրանքային նշանը, և այդպիսի օգտագործումը կարող է վնաս հասցնել հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի իրավատիրոջ շահերին. 3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված իրավունքների իրագործման համար հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի իրավատերն իրավունք ունի դիմելու դատարան։ Եթե հանրահայտ ճանաչված ապրանքային նշանին հակադրվող ապրանքային նշանը դատարան դիմելու թվականին նախորդող հինգ անընդմեջ տարվա ընթացքում իրական օգտագործման մեջ է դրվել արդյունաբերական կամ առևտրային գործունեության ընթացքում, ապա այդ հանգամանքը հիմք է ծառայում դատարան ներկայացված հայցի մերժման համար։ |