Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 37 Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի նկարագրությունը. 1. Պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերն են՝ 1) հավասարակշռված ֆոնդ, որի կանոնների համաձայն` բաժնային արժեթղթերի և դրանց հեջավորման նպատակով ձեռք բերված ածանցյալ ֆինանսական գործիքների կշիռը ֆոնդի ակտիվներում չի կարող գերազանցել 50 տոկոսը. 2) պահպանողական (կոնսերվատիվ) ֆոնդ, որի կանոնների համաձայն` բաժնային արժեթղթերի և դրանց հեջավորման նպատակով ձեռք բերված ածանցյալ ֆինանսական գործիքների կշիռը ֆոնդի ակտիվներում չի կարող գերազանցել 35 տոկոսը. 3) կայուն եկամտային ֆոնդ, որի կանոնների համաձայն` ակտիվները չեն կարող ներդրվել բաժնային արժեթղթերում և դրանց վրա հիմնված ածանցյալ ֆինանսական գործիքներում. 2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտավոր են յուրաքանչյուր պարտադիր կենսաթոշակային ֆոնդի համար Կենտրոնական բանկ գրանցման ներկայացնել ֆոնդի կանոնները, որը, բացի «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներից, պետք է նախատեսի՝ 1) ֆոնդի կառավարչի փայերի թողարկման և մարման ընթացակարգը. 2) ծրագրային վճարների հաշվարկման և կատարման կարգը. 3) կենսաթոշակային ֆոնդերի փայերի մարման և ստացված միջոցները ապահովագրական ընկերությանը փոխանցելու կարգը. 4) պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների հետ կապված որոշումներ ընդունելու համար նախատեսված ընթացակարգերը և պատասխանատու պաշտոնատար անձանց: Յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ պարտավոր է առաջարկել առնվազն պահպանողական (կոնսերվատիվ) ֆոնդ. 3. Կենտրոնական բանկը կարող է ընդունել նորմատիվ իրավական ակտեր, որոնք լրացուցիչ պահանջներ կսահմանեն կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար. 4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի յուրաքանչյուր պարտադիր կենսաթոշակային ֆոնդ պետք է նույն կենսաթոշակային ֆոնդի կառավարչի այլ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերից տարբերվի բաժնային արժեթղթերում ներդրումների թույլատրելի սահմանաչափի առնվազն 15 տոկոս տարբերությամբ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 37 5. Սույն հոդվածի 1-ին և 4-րդ մասերի իմաստով բաժնային արժեթղթերը չեն ներառում այն ներդրումային ֆոնդերի փայերը (բաժնետոմսերը), որոնց կանոնների (կանոնադրության) համաձայն` ֆոնդի ակտիվների առնվազն 90 տոկոսը կարող է ներդրվել միայն սույն օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված բանկային ավանդներում, պարտքային արժեթղթերում: |