FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  6

Մաքսասակագնային կարգավորման միջոցների, արգելքների ու սահմանափակումների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների, մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի, անդամ պետությունների՝ հարկման ոլորտին առնչվող օրենսդրական ակտերի կիրառումը.
1. Մաքսային գործառնություններ կատարելիս և մաքսային հսկողություն անցկացնելիս կիրառվում են մաքսային հայտարարագրի կամ այլ մաքսային փաստաթղթերի գրանցման օրվա դրությամբ գործող մաքսասակագնային կարգավորման միջոցները, արգելքներն ու սահմանափակումները, ներքին շուկայի պաշտպանության միջոցները, անդամ պետությունների՝ հարկման ոլորտին առնչվող օրենսդրական ակտերը, եթե այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքով, «Միության մասին» պայմանագրին կամ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին համապատասխան, իսկ անդամ պետությունների՝ հարկման ոլորտին առնչվող օրենսդրական ակտերի կիրառման դեպքում՝ նաև անդամ պետությունների օրենսդրությամբ.
2. Մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով ու ակտերով սահմանված պայմանների խախտմամբ Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ կիրառվում են ապրանքների՝ Միության մաքսային սահմանը փաստացի հատելու օրվա դրությամբ գործող մաքսասակագնային կարգավորման միջոցները, արգելքներն ու սահմանափակումները, ներքին շուկայի պաշտպանության միջոցները, մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերն ու ակտերը, անդամ պետությունների՝ հարկման ոլորտին առնչվող օրենսդրական ակտերը, եթե այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքով, «Միության մասին» պայմանագրին կամ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին համապատասխան, իսկ անդամ պետությունների՝ հարկման ոլորտին առնչվող օրենսդրական ակտերի կիրառման դեպքում՝ նաև անդամ պետությունների օրենսդրությամբ:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  6

Եթե ապրանքների՝ Միության մաքսային սահմանը փաստացի հատելու օրը հայտնի չէ, ապա կիրառվում են խախտումը հայտնաբերելու օրվա դրությամբ գործող մաքսասակագնային կարգավորման միջոցները, արգելքներն ու սահմանափակումները, ներքին շուկայի պաշտպանության միջոցները, մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերն ու ակտերը, անդամ պետությունների՝ հարկման ոլորտին առնչվող օրենսդրական ակտերը, եթե այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքով, «Միության մասին» պայմանագրին կամ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին համապատասխան, իսկ անդամ պետությունների՝ հարկման ոլորտին առնչվող օրենսդրական ակտերի կիրառման դեպքում՝ նաև անդամ պետությունների օրենսդրությամբ.
3. Եթե անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սույն Օրենսգրքի 104-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան որպես մաքսային հայտարարագրման առանձնահատկություններ նախատեսված է ապրանքների երկու և ավելի հայտարարագրեր ներկայացնելը, ապա այն ապրանքների նկատմամբ, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է այդ առանձնահատկություններով, մաքսասակագնային կարգավորման միջոցները, արգելքներն ու սահմանափակումները, ներքին շուկայի պաշտպանության միջոցները, հարկման ոլորտում անդամ պետությունների օրենսդրական ակտերը կիրառվում են ապրանքների առաջին հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ: