Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 326 Միասնական հաշվին կամ վարչական ակտի միասնական հաշվին գումարների մուտքագրման օրը. 1. Միասնական հաշվին գումարների մուտքագրման օր է համարվում՝ 1) միասնական հաշվին վճարում կատարելու արդյունքում միասնական հաշվին գումարների մուտքագրման ամսաթիվը. 2) ճշտված հարկային հաշվարկների ներկայացման արդյունքում առաջացած գումարների մասով՝ ճշտված հարկային հաշվարկի ներկայացման ամսաթիվը. 3) Օրենսգրքի 74-րդ հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասով սահմանված դեպքերում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները միասնական հաշվին մուտքագրելու ամսաթիվը. 4) Օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասով սահմանված դեպքերում ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները միասնական հաշվին մուտքագրելու ամսաթիվը. 5) Օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում պետական բյուջեից փոխհատուցման ենթակա շահութահարկի գումարը միասնական հաշվին մուտքագրելու ամսաթիվը. 6) Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված դեպքերում պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ռոյալթիի գումարը միասնական հաշվին մուտքագրելու ամսաթիվը. 7) վարչական ակտի միասնական հաշվից միասնական հաշվին գումարների մուտքագրման ամսաթիվը. 8) դատարանի վճռի կատարման կամ բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշման արդյունքում հարկային պարտավորության պակասեցումից կամ միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների ավելացումից առաջացած գումարների մասով դատարանի վճռի կամ բողոքարկման հանձնաժողովի որոշման ընդունման ամսաթիվը. 2. Վարչական ակտի միասնական հաշվին գումարների մուտքագրման օր է համարվում՝ 1) վարչական ակտի միասնական հաշվին վճարում կատարելու արդյունքում վարչական ակտի միասնական հաշվին գումարների մուտքագրման ամսաթիվը. 2) միասնական հաշվից վարչական ակտի միասնական հաշվին գումարների մուտքագրման ամսաթիվը. 3) համալիր հարկային ստուգման (վերստուգման) կամ ուսումնասիրության արդյունքներով հարկային պարտավորության պակասեցումից կամ վարչական ակտի միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների ավելացումից առաջացած գումարների մասով՝ համալիր հարկային ստուգման ակտը կամ ուսումնասիրության արձանագրությունն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող օրը: |