Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 48 Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովման եղանակները. 1. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին կետով և սույն օրենքով սահմանված եղանակներով. 2. Միության մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման եղանակ է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված բանկերի և վարկային կազմակերպությունների տված երաշխիքը, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների կողմից երաշխիքի տրամադրման դասով իրականացված ապահովագրությունը, որը տրամադրվում է սույն օրենքի 52-րդ հոդվածով սահմանված կարգով. 3. Միության մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ օտարերկրյա պետությունների տարածքներում գրանցված փոխադրողների կողմից մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման ապահովումը տրամադրվում է միայն Միության մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված եղանակներով. 4. Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով նախատեսված ապահովումներն ընդունված լինելու վերաբերյալ փաստաթղթերի ձևերը և օգտագործման կարգը հաստատում է Կոմիտեն: |