FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  229

Մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսները.
1. Մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսներն իրենցից ներկայացնում են փաստաթղթավորված տեղեկատվության և տվյալների համախումբ, որը ներառում է մաքսային մարմիններում ստեղծվող, մշակվող և հավաքվող տվյալների շտեմարաններ, այդ թվում՝
    1) Միության մաքսային օրենսդրության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ մաքսային մարմինների հետ գործողությունների իրականացման ընթացքում անձանց կողմից ներկայացվող տեղեկատվություն.
    2) միջգերատեսչական տեղեկատվության փոխանակման շրջանակում պետական մարմինների կողմից տրամադրվող տեղեկատվություն.
    3) մաքսային մարմինների հարցումների հիման վրա կամ միջազգային տեղեկատվության փոխանակման շրջանակում օտարերկրյա պետությունների պետական գերատեսչությունների կողմից տրամադրվող տեղեկատվություն.
2. Մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսների ձևավորման և կիրառման կարգը, տեղեկատվության և տվյալների, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված, փաստաթղթավորման պահանջները սահմանում է Կոմիտեն.
3. Անձանց կողմից մաքսային մարմնի տեղեկատվական ռեսուրսներում առկա սահմանափակ հասանելիություն ունեցող տեղեկատվության ստացման կարգը սահմանվում է օրենքով: