FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  64.5

Դատավարական փաստաթղթերի ներկայացման հետ կապված առանձնահատկությունները.
1. Բոլոր դատավարական փաստաթղթերը (հայցադիմում, հակընդդեմ հայց, դիմում, բողոք, պատասխան, առարկություն, դիրքորոշում, միջնորդություն և այլն) կազմվում և ներկայացվում են Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան, բացառությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների, որոնք ներկայացվում են միայն նյութական եղանակով.
2. Դատավարական փաստաթղթին կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են դրանց սկանավորված տարբերակները Համակարգի միջոցով ուղարկելու եղանակով։ Այն դեպքում, երբ դատավարական փաստաթղթին կից ներկայացվող փաստաթուղթը էլեկտրոնային է, այն ներկայացվում է առանց սկանավորման.
3. Համակարգի միջոցով ներկայացված դատավարական փաստաթուղթը և դրան կից փաստաթղթերը համարվում են դատարան մուտքագրված, դատարան ներկայացված կամ դատարան ուղարկված Համակարգի միջոցով դրանք ուղարկելու պահից.
4. Համակարգի միջոցով ներկայացված դատավարական փաստաթուղթը և դրան կից փաստաթղթերը համարվում են դատարանի կողմից ստացված ներկայացնողի կողմից Համակարգի միջոցով դրանք ուղարկելու պահից մեկ աշխատանքային օր հետո.
5. Համակարգի միջոցով ներկայացված դատավարական փաստաթուղթը և դրան կից փաստաթղթերը համարվում են Համակարգը չօգտագործող անձին ուղարկված, եթե Համակարգի միջոցով ներկայացվել է ուղարկելու մասին համապատասխան ապացույցի սկանավորված տարբերակը.
6. Համակարգի միջոցով ներկայացված դատավարական փաստաթուղթը և դրան կից փաստաթղթերը համարվում են Համակարգն օգտագործող անձին ուղարկված, եթե համապատասխան փաստաթղթերը Համակարգի միջոցով հասանելի են դարձել Համակարգն օգտագործող անձին։ Այդ դեպքում դատավարական փաստաթուղթը ներկայացնող անձը դրան չի կցում փաստաթուղթն ուղարկելու մասին լրացուցիչ ապացույց։ Դատավարական փաստաթուղթը Համակարգն օգտագործող անձ հանդիսացող հասցեատիրոջ կողմից համարվում է ստացված այն իրեն հասանելի դառնալու պահից երեք աշխատանքային օր հետո.
7. Դատավարական փաստաթղթերը Համակարգի միջոցով ներկայացվելու դեպքում անձն ազատվում է համապատասխան փաստաթուղթը մի քանի օրինակից ներկայացնելու պարտականությունից (այն դեպքերում, երբ նման պարտականությունը նախատեսված է սույն օրենսգրքով)։
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  64.5

8. Դատական ակտի դեմ Համակարգի միջոցով բողոք ներկայացվելու դեպքում բողոք բերող անձն ազատվում է բողոքի օրինակը դատական ակտ կայացրած դատարան ուղարկելու պարտականությունից.
9. Դատավարական փաստաթղթերը Համակարգի միջոցով ներկայացվելու դեպքում անձն ազատվում է համապատասխան փաստաթղթի էլեկտրոնային կրիչը ներկայացնելու պարտականությունից։