FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  146

Գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների ներկայությունը ստուգելը.
1. Դատական նիստի քարտուղարը զեկուցում է դատարանին` գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների` նիստին ներկա լինելու մասին, չներկայացած անձանց ծանուցված լինելու, ինչպես նաև նրանց բացակայության պատճառների մասին.
2. Նախագահողը պարզում է դատական նիստին ներկայացած դատավարության մասնակիցների ինքնությունը, ստուգում է ներկայացուցիչների լիազորությունները.
3. Դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին.
4. Առանց հարգելի պատճառների երկու հաջորդական դատական նիստերին թարգմանչի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար՝ բացառությամբ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի: