FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  24

4. Սույն հոդվածի 3-րդ մասով պահանջվող տեղեկությունների իսկության և հավաստիության համար պատասխանատվություն է կրում փաստաթուղթը ներկայացնող անձը: Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելուց հետո՝ 10 տարվա ընթացքում, պարզվի, որ անձը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր, և առկա են սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով սահմանված՝ քաղաքացիությունից դուրս գալու մասին դիմումը մերժելու հիմքեր, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը նախաձեռնում է անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու գործընթաց, որի մասին անձը ծանուցվում է օրենքով սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը կազմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին եզրակացություն և ներկայացնում Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով՝ այն սույն օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով քննարկելու և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին եզրակացություն ներկայացնելու համար: Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը սույն օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով անձի քաղաքացիությունը դադարեցնելու մասին հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին՝ կցելով Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը՝ սույն օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն անձի քաղաքացիության վերաբերյալ հարցը լուծելու համար։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  24

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելը.
1. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փոխելու քաղաքացիությունը՝ դուրս գալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և ձեռք բերելու այլ պետության քաղաքացիություն կամ դուրս գալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, եթե ունի այլ պետության քաղաքացիություն: 18 տարին չլրացած քաղաքացին իրավունք ունի փոխելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը՝ ծնողների կամ նրանցից մեկի քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում՝ սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված հիմքերով և կարգով.
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժվում է, եթե՝
    1) նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.
    2) նրա նկատմամբ կա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատավճիռ կամ վճիռ.
    3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից նրա դուրս գալը հակասում է Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության շահերին.
    4) նա ունի պետության հանդեպ չկատարված հարկային կամ հանրային իրավական դրամական պարտավորություններ.
    5) նա ունի «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներով նախատեսված պարտավորություններ, մասնավորապես՝
    ա. տվյալ տարվա ընթացքում լրանում է արական սեռի քաղաքացու 16 տարին, և վերջինս պետք է կատարի զինվորական հաշվառման կանգնելու իր պարտականությունը,
    բ. ունենալով զինվորական հաշվառում՝ չի զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության կամ չի հաշվառվել զինված ուժերի պահեստազորում,
    գ. հաշվառված է զինված ուժերի պահեստազորում, սակայն ունի օրենքով սահմանված բժշկական փորձաքննություն (վերափորձաքննություն) անցնելու պարտականություն,
    դ. քաղաքացիության դադարեցման մասին դիմումի քննարկման ժամանակահատվածում ընդգրկված է կազմակերպվող վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին,
    ե. դիմումի քննարկման ժամանակահատվածում հայտարարվել կամ գործում է ռազմական դրության իրավական ռեժիմ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  24

3. Այլ պետության քաղաքացիություն չունենալու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստման (տեղեկանքի) հիման վրա, որը քաղաքացին ներկայացնում է Համակարգի միջոցով: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելիս սույն մասով նախատեսված՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված գրավոր հավաստումը (տեղեկանքը) ներկայացնելու անհնարինության դեպքում քաղաքացին այն կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումն անձամբ ներկայացնելու օրվանից սկսած՝ եռամսյա ժամկետում: Սույն մասով սահմանված՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված գրավոր հավաստումը (տեղեկանքը) եռամսյա ժամկետում չներկայացվելու դեպքում դիմումն ընդունած մարմինը քաղաքացու դիմումը մերժում է: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու դիմումը մերժելուց հետո քաղաքացին մեկ տարվա ընթացքում կարող է կրկին դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված գրավոր հավաստումը (տեղեկանքը) ներկայացնելու դեպքում: