Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 224 Անշարժ գույքի հարկը. 1. Անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից. 2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասում նշված սեփականության իրավունքի առկայությունից` սույն բաժնով սահմանված դեպքերում ու կարգով անշարժ գույքի հարկ վճարվում է նաև անհատույց (մշտական) օգտագործման տրամադրված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի, վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով տրամադրված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված՝ ստորգետնյա և վերգետնյա շենքերի, շինությունների կամ կառույցների (այդ թվում՝ ինքնակամ), ինքնակամ զբաղեցված հողամասերի, ինչպես նաև Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետում նշված հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար: |