FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  141

Պատերազմ վարելու արգելված միջոցների կիրառմամբ պատերազմական հանցագործությունները.
1. Միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ՝
    1) թույնի կամ թունավոր զենքի կիրառումը,
    2) հեղձուցիչ, թունավոր կամ այլ գազերի կամ նմանատիպ այլ հեղուկների, նյութերի կամ միջոցների կիրառումը,
    3) մարդու մարմնում հեշտ պայթող կամ սեղմվող փամփուշտների կիրառումը, այդ թվում՝ պատյանային փամփուշտների կիրառումը, որոնց կոշտ պատյանը չի ծածկում ամբողջ միջուկը, կամ որոնք կտրվածքներ ունեն, կամ 4) ավելորդ վնասվածք առաջացնող կամ ավելորդ տառապանք պատճառող կամ իրենց բնույթով ոչ ընտրական համարվող զենքի, ռազմամթերքի կամ սարքի կիրառումը՝ ի խախտումն զինված ընդհարումների միջազգային իրավունքի, պայմանով, որ այդպիսի զենքը, ռազմամթերքը կամ սարքը համապարփակ արգելքի առարկա է՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: