Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 72 Երևանի բյուջեին ներկայացվող պահանջները. 1. Բյուջետային տարվա համար Երևանի բյուջեի յուրաքանչյուր (վարչական և ֆոնդային) մասում նախատեսված հաշվարկային-դրամարկղային ելքերը չեն կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի համապատասխան մասերով նախատեսված հաշվարկային-դրամարկղային մուտքերը. 2. Բյուջեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումը կազմում է բյուջեի հավելուրդը, իսկ բյուջեի եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցումը՝ բյուջեի դեֆիցիտը (այսուհետ՝ պակասուրդ). 3. Երևանի բյուջեի պակասուրդը ֆինանսավորվում է օրենքով սահմանված կարգով ներգրավվող փոխառու, Երևանի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի, բյուջետային փոխատվությունների վերադարձից ստացվող, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից (բացառությամբ մինչև 2014 թվականի հունվարի 31-ը բնական գազի ոլորտի գազամատակարարման համակարգի ենթակառուցվածքների զարգացման նպատակներով կատարված մասնավորեցումների), պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարումից Երևանի բյուջե օրենքով սահմանված չափերով մասհանվող միջոցների հաշվին: Երևանի բյուջեի պակասուրդի գումարը չպետք է գերազանցի պակասուրդի ֆինանսավորման համար օրենքով սահմանված աղբյուրների ընդհանուր գումարը. 4. Երևանի բյուջեի պակասուրդի կամ հավելուրդի չափը սահմանվում է Երևանի ավագանու՝ տվյալ տարվա Երևանի բյուջեի մասին որոշմամբ. 5. Տվյալ բյուջետային տարվա համար հաստատվող Երևանի բյուջեի՝ 1) վարչական մասի ֆինանսավորման աղբյուրներով ապահովված պակասուրդի գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվան նախորդող (եզրափակված) բյուջետային տարում վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ծախսերի գծով առկա պարտավորությունների ֆինանսավորմանն ուղղվող տվյալ տարվա Երևանի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարի, ինչպես նաև տվյալ տարվան նախորդող տարիներին Երևանի բյուջեի վարչական մասից տրամադրված փոխատվությունների միջոցների վերադարձից տվյալ տարում ստացվելիք և նախորդ տարիներին ստացված փոխատվության գծով բյուջեի վարչական մասից տվյալ տարում մարվելիք գումարների տարբերության հանրագումարը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 72 2) ֆոնդային մասի պակասուրդի ֆինանսավորման նպատակով ներգրավվող փոխառու միջոցների (ներառյալ` համայնքային արժեթղթերի թողարկումից) զուտ (ստացված և մարված փոխառու միջոցների դրական տարբերության չափով) մուտքերի գումարը չի կարող գերազանցել այդ տարվան նախորդող երկրորդ և երրորդ բյուջետային տարիների Երևանի բյուջեի ֆոնդային մասում փաստացի ստացված եկամուտների (առանց պաշտոնական դրամաշնորհների գումարների) միջին տարեկանի 30 տոկոսը. 6. Եթե Երևանի բյուջեն հաստատվում է առանց պակասուրդի, ապա պետական լիազորված մարմինը բյուջետային գործընթացի նկատմամբ իրականացնում է միայն իրավական վերահսկողություն. 7. Երևանի բյուջեի պակասուրդային լինելու դեպքում քաղաքապետը պետական լիազորված մարմնի հետ համատեղ վերջինիս սահմանած կարգով մշակում է բյուջեի պակասուրդը ծածկող վարկային պարտքերն աստիճանաբար մարելու ծրագիր. 8. Ծրագրի իրականացման ժամանակահատվածում այն բյուջեն կազմելու հիմք է: Այդ դեպքում պետական լիազորված մարմինը, բացի իրավական վերահսկողությունից, մշտական վերահսկողություն է իրականացնում ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ վարկային պարտքը մարելու ծրագրի իրականացման առնչությամբ. 9. Երևանի բյուջեում պետք է առանձին բաժիններով սահմանվեն Երևանի վարչական շրջանների ծախսերը: |